Ինչ է սպասվում մոլորակին, եթե ԱՄՆ նորընտիր նախագահը կյանքի կոչի իր նախընտրական ծրագիրը

Ինչ  է սպասվում մոլորակին, եթե ԱՄՆ նորընտիր նախագահը կյանքի կոչի  իր նախընտրական ծրագիրը

ԷկոԼուր

Նոյեմբերի 21-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է պաշտոնական տեսահոլովակ, որով ներկայացրել է իր պաշտոնավարման 100 օրերի ընթացքում կատարելիք որոշ քայլեր: Թրամփը վերահաստատել է իր նախընտրական ծրագրի որոշ դրույթներ: Նա մասնավորապես ասել է. «Ես չեղարկելու եմ ամերիկյան էներգետիկայում աշխատատեղեր ոչնչացնող սահմանափակումները, այդ թվում՝ թերթաքարային էներգետիկայի և ածխարդյունաբերության, ինչը բարձր աշխատավարձերով միլիոնավոր աշխատատեղեր կստեղծի»:

Այս տեսանյութը մեկն է այն հայտարարություններից, որոնք սպառնում են լուրջ վտանգ հասցնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում Ամերիկայի ջանքերին, գրում է «Huffington Post»-ը: Այդպիսով ի չիք կդառնան Թրամփի նախորդի՝ Բարաք Օբամայի ջանքերը, ով ձգտում էր նվազեցնել ամերիկյան էլեկտրակայաններից վնասակար արտանետումների ծավալները: Մասնավորապես, Օբաման առաջարկել էր «Մաքուր էներգիա» ծրագիրը (Clean Power Plan), որով մինչև 2030թ-ը պետք 32 տոկոսով կրճատվեին էլեկտրականաններից ածխաթթու գազի արտանտումները:

Իր նախընտրական քարոզարշավում Թրամփը խոստացել է «վերադարձնել ածուխի փառքը և վերջ դնել հանքագործների դեմ պատերազմին, նաև խոստացել է հրաժարվել 2015թ-ին ընդունված Փարիզյան համաձայնագրից: Համաձայն համաձայնագրի՝ ԱՄՆ-ն, լինելով ջերմոցային գազերի արտանետումների ծավալով երկրորդ երկիրը Չինաստանից հետո, պարտավորվել է մինչև 2025թվականը նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումը 26-28%-ով 2005թ-ի համեմատ:
Հիշեցնենք, որ Փարիզում աշխարհի առաջնորդներն ընդունեցին նոր համաձայնագիր կլիմայի վերաբերյալ, որով որոշվեց զսպել գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը 1.5 աստիճան Ցելսիուսի սահմաններում:

Մոլորակի ջերմաստիճանի բարձրացման վտանգավոր սահմանը միջազգային փաստաթղթերով սահմանված է 20C: Այդ շեմը չհատելու համար ածխաթթու գազի արտանետումների թույլատրելի հաշվեկշռի (2900 գիգատոննա) մեծ մասը՝ 65 %-ը, արդեն սպառված է: Մնացել է 1000 գեգատոննա, որը կարելի է արտանետել մթնոլորտ: Եթե այդ սահմանը հատվի, ապա գլոբալ տաքացման գործընթացը կդառնա անկառավարելի:



18:27 Նոյեմբեր 23, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news