Քաղաքացիական հասարակությունը կոչ է անում Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներին բնապահպանական կառավարման հարցերի վերաբերյալ ուժեղացնել փոխգործակցությունը հասարակության հետ

Քաղաքացիական հասարակությունը կոչ է անում Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրներին բնապահպանական կառավարման հարցերի վերաբերյալ ուժեղացնել փոխգործակցությունը հասարակության հետ

ԷկոԼուր

Չնայած էկոլոգիական քաղաքականության բարեփոխումների առաջընթացին, եվրոպական գործընկերության երկրներում դիտվում է որոշակի նվաճած դիրքերի կորստի միտում, ինչը էկոլոգիական սեկտորի խոցելիության ահազանգ է:

Այս մասին հայտարարեց Արևելյան գործընկերության երկրների քաղաքացիական հասարակության ֆորումի (ԱլԳ ՔՀՖ) պատվիրակությունը Բրյուսելում մարտի 2-3-ը կայացած կլիմայի փոփոխությանը և շրջակա միջավայրին նվիրված Արևելյան Եվրոպայի 5-րդ պանելային հանդիպման ժամանակ: Հիմնական պատճառներից մեկը կառավարություններում բնապահպանական հաստատությունների թույլ ինստիտուցիոնալ պոտենցիալն է և ցածր քաղաքական կշիռը, կարծում է համաուկրաինական «Մայր-86» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Աննա Գոլուբովսկայա-Օնիսիմովան: էկոլոգիական հարցերով զբաղվող ԱլԳ ՔՀՖ 3-րդ աշխատանքային խմբի անունից առաջարկվեց.

- հստակ ձևակերպումներ պլանավորված գործողությունների համար
- ԱլԳ երկրներում անցկացնել բնապահպանական կառավարման վերլուծական հետազոտություն՝ համապատասխան եվրոպական քաղաքականությանը
- հետազոտության արդյունքների քննարկման համար անցկացնել տարածաշրջանային սեմինար, որի համար երկրները կկարողանային նույնպես պատրաստել իրենց լավագույն փորձը:

ԱլԳ ՔՀՖ 3-րդ աշխատանքային խմբի կողմից արված այս և այլ առաջարկությունները կդիտարկվեն Արևելյան Եվրոպայի շրջակա միջավայրի և կլիմայի փոփոխության հարցերով պանելի կազմակերպիչների կողմից: Գործողությունների պլանի նախագծի շուրջ աշխատանքները կշարունակվեն առցանց ռեժիմով:

Մարտ 07, 2017 at 15:37


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր