Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել «Ապստամբություն ընդդեմ բնաջնջման» շարժման 276 ակտիվիստների

Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել «Ապստամբություն ընդդեմ բնաջնջման» շարժման 276 ակտիվիստների

ԷկոԼուր

Լոնդոնի ոստիկանությունը բերման է ենթարկել 276 ակտիվիստների «Ապստամբություն ընդդեմ բնաջնջման» շարժման բողոքի ցույցի առաջին օրը: Այս մասին հայտնում է tass.ru-ն՝ հղում անելով բրիտանական ոստիկանության տարածած մամլո հաղորդագրությանը:

Էկո-ակտիվիստները պահանջում են, որպեսզի բրիտանական կառավարությունը և այլ երկրների իշխանություններն անհապաղ քայլեր ձեռնարկեն կլիմայի փոփոխության դեմ պայքարում:

Հոկտեմբերի 7-ին ակցիայի մսնակիցները փակել էին մի շարք փողոցներ պատմական Վեսթմինսթեր թաղամասում, որտեղ գտնվում են Բրիտանիայի խորհրդարանի և շատ նախարարությունների շենքերը, ինչպես նաև կառավարության ղեկավարի նստավայրը:

Արգելափակված են Վեսթմինսթերի կամուրջը և դեպի Թրաֆալգարյան հրապարակ ելքերը, Վիկտորիայի առափնյակի մի մասը և կառավարական Ուայթհոլ փողոցը: Ցուցարարներն ակցիաներ են անցկացնում կառավարության շենքերի առջև և մտադիր են շարունակել բողոքի ցույցը, որին մասնակցում են հազարավոր մարդիկ:
Բողոքի ակցիաների կազմակերպիչները խոստանում են, որ փողոց դուրս կբերեն ընդհանուր առմամբ 30 հազար կողմնակիցների և երկու շաբաթով կստեղծեն երթևեկության խոչընդոտներ: «Ապստամբություն ընդդեմ բնաջնջման» շարժումն ակցիաներ է անցկացնում աշխարհի 23 այլ քաղաքներում:

Ապրիլին «Ապստամբություն ընդդեմ բնաջնջման» շարժման ակտիվիստները երկու շաբաթով արգելափակել էին երթևեկությունը Լոնդոնի փողոցներում, խոչընդոտել մետրոյի աշխատանքին և արգելափակել էին մուտքը Լոնդոնի ֆոնդային բորսայի շենք, որպեսզի ուշադրություն հրավիրեն գլոբալ տաքացման խնդրի վրա: Ապրիլյան բողոքի ակցիաների ընթացքում բրիտանական ոստիկանությունը բերման ենթարկեց ավելի քան հազար մարդու: Այս անգամ ոստիկանության շտաբը խոստանում է ավելի շատ ձերբակալություններ:

Լուսանկարը՝ news.com.au

14:07 Հոկտեմբեր 08, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news