Փողոցներում ներդրված լուսավորության ժամանակակից համակարգերի շնորհիվ Երևանի խնայում է շուրջ 60% էլեկտրաէներգիա

Փողոցներում ներդրված լուսավորության ժամանակակից համակարգերի շնորհիվ Երևանի խնայում է շուրջ 60% էլեկտրաէներգիա

ԷկոԼուր

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, Միավորյալ ազգերի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը գոհունակություն է հայտնել Երևանի և ՄԱԶԾ միջև ակտիվ համագործակցության ընթացքից ու արդյունքներից: Հայկ Մարությանը նշել է, որ քաղաքապետարանն այսուհետ էլ պատրաստակամ է համագործակցության համար՝ այն հույսով, որ իրականացվող ծրագրերը կլինեն շարունակական։

ՄԱԿ-ի մշտական ներկայացուցիչն իր հերթին վերահաստատել է քաղաքի հետ սերտ համագործակցության առկայությունը: Շոմբի Շարփը նշել է, որ ՄԱԶԾ և Երևանի միջև համագործակցությունը տեսանելի է բառի բուն իմաստով՝ Ծրագրի աջակցությամբ Երևանի մի քանի փողոցներում ներդրվել են լուսավորության ժամանակակից համակարգեր, որոնց շնորհիվ հնարավոր է խնայել 60% ավելի էներգիա և նվազեցնել ջերմոցային գազերի արտանետումները։ Բացի այդ, ՄԱԶԾ-ն աջակցություն է ցուցաբերել՝ Երևանի մի շարք հանրային և բնակելի շենքերում էներգիայի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Կանաչ կլիմայի հիմնադրամի կողմից տրամադրվող դրամաշնորհի օգտագործմամբ Երևանի ենթակայության հանրային շենքերում համատեղ համաֆինանսավորմամբ իրականացվում է էներգետիկ արդյունավետության բարձրացման ծրագիր: Մոտ օրերս կբացվի այդ ծրագրով վերանորոգված Էրեբունի վարչական շրջանի հ.3 մանկապատանեկան կենտրոնը, որի էներգաարդյունավետությունը կավելանա 50%-ով:

Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

17:52 Նոյեմբեր 21, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news