Մենք աջակցում ենք Երևանի կանաչ տարածքները վերականգնելու նախաձեռնությանը

Մենք աջակցում ենք Երևանի կանաչ տարածքները վերականգնելու նախաձեռնությանը

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն իր աջակցությունն է հայտնում Երևանի քաղաքապետարանին` մայրաքաղաքի կանաչ տարածքները վերականգնելու նախաձեռնության կապակցությամբ: Վերջին տարիների ընթացքում մենք կորցրեցինք մեր մայրաքաղաքի կանաչ գոտին: Կառուցապատման տակ անցան զբոսայգիները, պուրակները և քաղաքի անտառային մասիվները` Օպերայի այգին, Օղակաձև այգին, «Հաղթանակ» զբոսայգին և նրա դիմացի այգին, Դալմայի այգիները, Նորքի անտառը, Հրազդանի կիրճը:

Բետոնե կառույցներով են պատված Երևանի բակերն ու մայթերը` «Ավելի բարեկարգ Երևան» լոզունգի տակ: Այժմ երևանցիները պայքարում են յուրաքանչյուր` հատման վտանգի տակ գտնվող ծառի համար: Երևանի միջավայրը մարդու և նրա առողջության նկատմամբ դարձել է ագրեսիվ: Երևանի քաղաքապետարանն առաջին քայլն է անում, որպեսզի մենք մեր մայրաքաղաքում զգանք մեզ հարմարավետ և ապամոնտաժում է Օպերայի այգու սրճարանները` վերադարձնելով նրան իր նախկին` կանաչ գոտու կարգավիճակը: Կոչ ենք անում բոլորին աջակցել այս նախաձեռնությանը և գործադրել ջանքեր, որպեսզի մեր քաղաքը նորից դառնա կանաչ ու կյանքի համար բարենպաստ:

 

14:34 Մարտ 15, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news