Ազգային ժողովը վավերացրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը

Ազգային ժողովը վավերացրել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխությունը

ԷկոԼուր

ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է ««Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» Մոնրեալի արձանագրության Կիգալիի փոփոխություն» համաձայնագիրը:

Կիգալիի փոփոխությունը Մոնրեալի արձանագրության 5-րդ փոփոխությունն է, որն ուժի մեջ է մտել 2019 թվականի հունվարի 1-ից: Այս փոփոխությամբ՝ Արձանագրությամբ կարգավորվող նյութերի ցանկում ավելացվել են հիդրոֆտորածխածինները (ՀՖԱ), որոնք, հանդիսանալով հզոր և երկարակյաց ջերմոցային գազեր, հայտնվելով մթնոլորտում՝ նպաստում են կլիմայի փոփոխությանը:

ՀՖԱ-ների փուլային փոխարինման միջոցով ակնկալվում է կանխել մոտ 105 մլն տոննա ածխածնի երկօքսիդին համարժեք ջերմոցային գազերի արտանետումներ, ինչը կօգնի մինչև 2100 թվականն ակնկալվող ջերմաստիճանի գլոբալ բարձացումը նվազեցնել մինչև 0.4 աստիճանով՝ զուգահեռ շարունակելով պահպանել օզոնային շերտը:

Արձանագրությամբ նախատեսված միջոցառումների իրականացմամբ Հայաստանը  կունենա իր հերթական ներդրումն օզոնային շերտի և կլիմայի պահպանության հարցերում:

Կիգալի փոփոխությունը վավերացրած երկրների շարքում Հայաստանը դարձավ  70-րդը:

Այս մասին հայտնում է ՀՀ բնապահպանության նախարարությունը:



16:52 Ապրիլ 02, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news