

ԷկոԼուր
Կանաչ կլիմայի հիմնադրամը (GCF) մշակել է Փոխհատուցման անկախ մեխանիզմ (IRM), որի նպատակն է դիտարկել այն մարդկանց բողոքները, ովքեր կարծում են, որ ազդեցություն են կրում հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի իրագործումից կամ կարող են ազդեցություն կրել:
Որպես անկախ մարմին, IRM-ն անմիջականորեն ենթարկվում է GCF- ի խորհրդին:
Նշենք, որ Կանաչ կլիմայի հիմնադրամը ստեղծվել է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի շրջանակներում։ Հիմնադրամի նպատակն է զարգացող երկրներին տրամադրել ֆինանսական մեխանիզմներ կլիմայի փոփոխությունների հետևանքների մեղմման կամ դրանց նկատմամբ հարմարվողականության ծրագրերի իրականացման համար: Նախատեսվում է, որ այդ նպատակով զարգացած երկրները պետք է հիմնադրամ ուղղեն շուրջ 100 միլիարդ ԱՄՆ դոլլար:
2017 թ-ին Կանաչ կլիմայի հիմնադրամը Հայաստանին տրամադրեց 20 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ շենքերի էներգաարդյունավետության բարձրացման համար:
IRM-ի վերբերյալ GCF-ը ԷկոԼուրին տարածելու համար ուղարկել է իրազեկվածության բարձրացմանն ուղղված երկու տեսանյութ:
Առաջին տեսանյութը հարցազրույցների հավաքածու է, որոնց միջոցով բացատրվում է, թե ինչու IRM-ի աշխատանքը կարևոր նշանակություն ունի GCF-ի ծրագրերի հաջողության համար:
Երկրորդ տեսահոլովակը անիմացիոն է և բացատրում է, թե ինչպես է պետք բողոք ներկայացնել IRM-ին, ինչ արդյունքներ կարելի է ակնկալել:
Մարտ 31, 2020 at 18:29