ԷկոԼուր
Դեկտեմբերի 1-ին Լիմայում (Պերու) բացված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության վերաբերյալ միջազգային համաժողովին հավաքվել էին 195 երկրների պատվիրակությունները: Ոչ կառավարական կազմակերպությունների, պատվիրակությունների և կրոնական խմբերի ներկայացուցիչները փակեցին երթևեկությունը, հրաժարվեցին սովորական ճաշից և դրա փոխարեն նախընտրեցին «ածուխից ուտեստ»: Այս ամենը կլիմայի վերաբերյալ Լիմայում անցկացվող բանակցությունների սկիզբն է, տեղեկացնում է հայաստանյան «Խազեր» կազմակերպությունը, որը մասնակցում է միջազգային համաժողովին:
Համաժողովը ուղեկցվել է հացադուլով, որին մասնակցել է 50 մարդ: Ակցիան անցկացվել է ի նշան կլիմայի փոփոխության հետևանքով զոհվածների և տուժածների նկատմամբ հարգանքի:
«Հացադուլ հանուն կլիմայի» շարժումը (fast for the climate) սկսվել է 2013 թ-ին` Վարշավայում, կլիմայի վերաբերյալ ՄԱԿ-ի բանակցությունների ժամանակ: Ֆիլիպինների պատվիրակության ներկայացուցիչ Սանոն դադարեց ուտել Հայան թայֆունի առնչությամբ` հարգանքի տուրք մատուցելով թայֆունից զոհվածների հիշատակին և տուժածներին:
Ուհայնա Պիկչու լեռան լանջերին հայտնվեց «Կլիման պահանջում է փոփոխություննե. Անցեք արևային էներգետիկային» գրությունը: Ակցիան կազմակերպել էին Գրինփիսի ակտիվիստները Բրազիլիայից, Արգենտինայից, Չիլիից, Իսպանիայից, Ավստրիայից և Գերմանիայից, ովքեր բարձրացան 3 հազար աստիճաններ դեպի Արևի տաճար և գրեցին կոչը Ուհայնա Պիկչու լեռան վրա:
Նաև Ավստրալիան, Բելգիան, Իռլանդիան և Ավստրիան հայտարարվեցին «Օրվա հանածո» հակամրցանակի հաղթողներ նրա համար, որ նրանք համարվում են միակ զարգացած երկրները, որոնք մինչ օրս չեն ներդրել իրենց ավանդը Կանաչ կլիմայի հիմնադրամում:
Դեկտեմբեր 05, 2014 at 12:15