Հայաստանը հնարավորություն ունի «Կանաչ հիմնադրամի»-ի ֆինանսական միջոցներով իրականացնելու կլիմայի փոփոխության դեմ ուղղված ծրագրեր

Հայաստանը հնարավորություն ունի «Կանաչ հիմնադրամի»-ի ֆինանսական միջոցներով իրականացնելու կլիմայի փոփոխության դեմ ուղղված ծրագրեր

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի (UNDP) ղեկավար պարոն Բրեդլի Բուզետտոյին, գրասենյակի ղեկավարի տեղակալ Քլեր Մեդինային և բնապահպանական ծրագրերի համակարգող Արմեն Մարտիրոսյանին:

Կողմերն ամփոփել են 2014 թ. ընթացքում ՀՀ բնապահպանության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի համատեղ իրականացված ծրագրերը, քննարկել 2015թ. անելիքներն ու համագործակցության նոր հեռանկարները:

Գրասենյակի ղեկավար Բրեդլի Բուզետտոն հայտնել է, որ UNDP-ն աշխարհի այն փոքրաթիվ կազմակերպություններից մեկն է, որը 2015 թվականին հավատարմագրվել է «Կանաչ հիմնադրամի» կողմից և եզակի հնարավորություն  ունի ֆինանսավորում ստանալու տարածաշրջանում էներգախնայողության և բնապահպանական ուղղվածության ծրագրեր իրականացնելու համար:

Նախարար Արամայիս Գրիգորյանն, այս հավատարմագրումը մեծ ձեռքբերում համարելով թե' UNDP-ի և թե' տարածաշրջանի համար, ընդգծել է. ««Կանաչ հիմնադրամի» ընձեռած հնարավորությունները, որոնք ուղղված են  Կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ մարդկության ջանքերն առավել արդյունավետ դարձնելուն, նոր հեռանկարներ կստեղծեն մեր երկրում բնապահպանական խնդիրների լուծման ուղղությամբ»:  

Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել մինչ դեկտեմբերին Փարիզում կայանալիք «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովը»  մշակել և ներկայացնել համապատասխան ծրագրային առաջարկներ:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ  բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

15:38 Ապրիլ 20, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news