Կլիմայի փոփոխության մասին նոր համաձայնագրի վերջնական տեքստը պատրաստ կլինի այս շաբաթվա վերջում

Կլիմայի փոփոխության  մասին նոր համաձայնագրի վերջնական տեքստը պատրաստ կլինի այս շաբաթվա վերջում

ԷկոԼուր

Կլիմայի փոփոխության  մասին նոր համաձայնագրի վերջնական տեքստը պատրաստ կլինի այս շաբաթվա վերջում: ՄԱԿ-ի պաշտոնական  կայքի համաձայն` փորձագետներն արդեն իսկ համախմբել և նախարարներին են տրամադրել ապագա համաձայնագրի  բոլոր համաձայնեցված ու չհամաձայնեցված դրույթները` համաձայանագրի վերջնական տարբերակի մշակման համար: Փաստաթուղթը կոչված է լինելու թույլ չտալ օդի ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսից ավելի:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը հետեւալ ակնկալիքներն ունի նոր համաձայնագրից. «Առաջին՝ պետք է կանխվի օդի ջերմաստիճանի բարձրացումը 2 աստիճան Ցելսիուսից ավելի, որովհետև զարգացած և ափամերձ շատ երկրների համար  ցավալի հետևանք կարող է ունենալ ջերմաստիճանի անգամ 1.5 աստիճան Ցելսիուսով աճը:

Երկրորդ՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներին պետք է տրվի հստակ զգուշացում, որ անցումը ցածրածխածնային տնտեսությանը արդեն սկսված է և այս գործընթացն անդառնալի է:

Երրորդ՝ արդյունաբերական զարգացած երկրները պարտավոր են համաձայնել գլխավորելու գործընթացը, իսկ զարգացող երկրները պարտավոր են ընդունել  իրենց աճող պատասխանատվությունը՝ իրենց հնարավորություններին համապատասխան:

 Չորրորդ՝ համաձայնագիրը  պետք է նախատեսի կլիմայի փոփոխության հետեւանքներին համարվելու եւ մեղմելու ծրագրերի աջակցություն հատկապես ամենից աղքատ և խոցելի երկրներում»:

Նոր համաձայնագիրը 2020  թվականին պետք է փոխարինի Կիոտոյի արձանագրությանը:

19:42 Դեկտեմբեր 09, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news