Հայաստանում կվերականգնվեն դեգրադացված հողերը

Հայաստանում կվերականգնվեն դեգրադացված հողերը

ԷկոԼուր

Հայաստանում կվերականգնվեն դեգրադացված հողերը եւ կվերադարձվեն ցանքաշրջանառություն: Այս միջոցառումները կիրականացվեն հողերի դեգրադացման դեմ պայքարի և դեգրադացված հողերի վերականգնմանն ուղղված «IFAD-GEF Հայաստանում արտադրողականության աճին ուղղված հողերի կայուն կառավարում» ծրագրի շրջանակներում:

ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած IFAD-ի պատվիրակությանը՝ տարածաշրջանային տնօրեն տիկին Խալիդա Բուզարի  գլխավորությամբ: Նախարարը հույս է հայտնել, որ կողմերի ակտիվ համագործակցությունը մոտ ապագայում կնպաստի կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված ջանքերին և բնապահպանության ու գյուղատնտեսության  ոլորտներում կբերի զգալի բարելավումների:

Խալիդա Բուզարը, բարձր գնահատելով բնապահպանական խնդիրների լուծման և ռիսկերի նվազեցմանն ու համայնքային զարգացմանն ուղղված ՀՀ կառավարության ակտիվ քաղաքականությունը, հույս է հայտնել, որ իրականացվող ծրագրերը կնպաստեն Հայաստանում ֆերմերային տնտեսությունների կայուն զարգացմանը, գյուղատնտեսության ոլորտի ենթակառուցվածքների կատարելագործանն ու հողերի դեգրադացման ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև դեգրադացված տարածքների վերականգնմանը և դրանք ցանքաշրջանառության վերադարձնելուն: Վերջինս գոհունակությամբ նկատել է երկու գերատեսչությունների՝ ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարությունների միջև համգործակցության աննախադեպ ակտիվությունը՝ հույս հայտնելով, որ այն օրինակելի փորձ կարող է դառնալ այլ երկրների համար:

Հիշեցնենք, որ, «Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի ռազմավարություն եվ գործողությունների ազգային ծրագիր» համաձայն, Հայաստանի 48.8%-ը անապատանում է:

15:39 Հունվար 27, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news