Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք

Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք

ԷկոԼուր

«Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք», Հենրիխ Բելի անվան հիմնադրամի (Գերմանիա) կողմից այս թեմայով քննարկում կազմակերպվեց Հայաստանի ամերիկյան համալսարանում:

Ներկայացնում ենք հիմնական ելույթները:

Հարավային Կովկասում Հենրիխ Բելի անվան հիմնադրամի տարածաշրջանային գրասենյակի ծրագրերի համակարգող Թամար Անտիդզեն ելույթ ունեցավ «Հարավային Կովկաս. էներգետիկ նախադրյալները և զարգացման ու քաղաքական ընտրության հնարավորությունները» թեմայով:

«...Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը բախվում են մեծ դժվարությունների հետ, որպեսզի ունենան կայուն էներգետիկ համակարգ: Ի տարբերություն շատ զարգացած երկրների, էներգաարդյունավետության և վերականգնվող էներգիայի աղբյուրների զարգացման գործընթացը տեղի է ունենում բավականին դանդաղ: Երկրները չունեն ֆինանսական, իրավական, տեխնոլոգիական, կազմակերպչական, կոոպերատիվ և տեղեկատվական գործիքների ամբողջական փաթեթ, որը պետք է խթանի էկոլոգիապես մաքուր էներգետիկ տեխնոլոգիաների արագ ներդրումը: Հարևանների հետ համեմատած, Հայաստանը ձեռնարկել է նշանակալի քայլեր վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործման համար իրավական և տնտեսական բարենպաստ պայմանների ստեղծման առումով և սահմանել է էներգաարդյունավետության հիմնական ստանդարտները շինարարության ոլորտում: Սակայն  ներդրումային ծրագրերը և օժանդակող ֆինանսական և նորմատիվային խթանիչները՝ ուղղված վերականգնվող էներգիայի աղբյուրների ընդլայնմանը և էներգիայի օգտագործման արդյունավերության բարձրացմանը, այդքան էլ հույսեր չեն ներշնչում:

Արդյոք էներգաարդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրներն ազգային էներգետիկ քաղաքականության էական հենասյուներ են: Ինչպիսի՞ օժանդակություն է անհրաժեշտ տարածաշրջանում կայուն էներգետիկայի զարգացման գործընթացի արագացման համար: էներգաարդյունավետության ոլորտում ներդրումների համար ի՞նչ ֆինանսական մեխանիզմներ և գործիքներ են անհրաժեշտ: Էներգետիկ համակարգերի մեծամաշտաբ փոփոխությունները կարո՞ղ են արդյոք Հայաստանի և նրա հարևանների համար դառնալ իրական հեռանկարներ մոտ ապագայում: Կլիմայի փոփոխության վերաբերյալ փարիզյան համաձայնագիրը կծառայի՞ արդյոք որպես խթանիչ Հայաստանի և Հարավային Կովկասի այլ երկրների ցածր ածխածնային տնտեսության զարգացման համար: Այս հարցերը բարձրացնում են փորձագետները, և դրանք կարևոր են «կանաչ» էներեգտիկայի համար», - իր ելույթում մասնավորապես նշեց Թամար Անտիդզեն:

Փետրվար 29, 2016 at 15:11


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր