Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք (Շարունակելի)

Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք (Շարունակելի)

ԷկոԼուր

Հայաստանի ամերիկյան համալսարանում Հենրիխ Բելի անվան հիմնադրամի (Գերմանիա) կողմից կազմակերպված «Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք» քննարկմանը ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը հանդես եկավ «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ոլորտի քաղաքականության գնահատումը ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության կոնվենցիայով երկրի ստանձնած պարտավորությունների համատեքստում» զեկույցով: Նա մասնավորապես ասաց. «2015թ. դեկտեմբերին Փարիզում կայացավ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) կողմ երկրների 21-րդ համաժողովը: Կողմ երկրները մշակել են  իրենց  Ազգային մակարդակով  սահմանված նախատեսվող ներդրումները (Intended Nationally Determined Constributions-INDC) և ներկայացրել ԿՓՇԿ քարտուղարությանը: 2015թ. նոյեմբերի 18-ի դրությամբ 140 երկրներ (ԵՄ որպես մեկ կողմ) ներկայացրել էին իրենց INDC-ները: ՀՀ կառավարությունը  ՀՀ INDC –ն հաստատեց 2015թ-ի սեպտեմբերի 10-ին N41 արձանագրային որոշմամբ:  Ըստ այդմ, ՀՀ INDC –ի հիմքում  դրված սկզբունքներն են՝ Հայաստանը մնում է կլիմայի փոփոխության կոնվենցիայի առաջին հավելվածում չընդգրկված ու զարգացող երկրի կարգավիճակում և ստանձնում է ջերմոցային գազերի արտանետումների աճի սահմանափակման քանակական պարտավորություն՝ համարժեք ֆինանսական, տեխնոլոգիական ու տեխնիկական աջակցության պարագայում»:

Դիանա Հարությունյանը նշեց առաջնային էներգիայի սպառման ցուցանիշները, ջերմոցային գազերի արտանետումների բաշխումն ըստ ճյուղերի: «Հայաստանում 2012թ. առաջնային էներգիայի սպառումը կազմել է 1990թ. մակարդակի 40%-ը, իսկ սպառումը  բնակչության մեկ շնչի հաշվով՝ 46%: Տնտեսության կառուցվածքային տեղաշարժով պայմանավորված՝ ՀՆԱ-ի էներգատարությունը, համեմատած 1995թ. հետ, նվազել է 78%-ով:

Բացառությամբ անտառային սեկտորի,  ջերմոցային գազերի արտանետումների ճյուղային բաշխումը հետեւյալն է՝ էներգետիկ ոլորտի հաշվին ընկնում է 70%, երկրորդ տեղում գյուղատնտեսությունն է՝ 16.5%, այնուհետեւ կան արդյունաբերական ոլորտն է արտադրանքի սպառմամբ՝  6.7%, եւ թափոնները՝ 6.4%: 2012թ-ին ընդամենը 9829 խմ: Ինքնին էներգետիկ ոլորտում նույնպես կան սեփական բաշխումը: Այսպես, արտանետումների առումով առաջին տեղում էլեկտրաէներգիայի արտադրությունն է, ապա գրեթե հավասարաչափ արտանետումներ ունեն տրանսպորտը եւ բնակչությունը՝ 23% և 20% համապատասխանաբար: Մնացած «էներգետիկ» արտանետումները արդյունաբերության գյուղատնտեսության ոլորտներից են», - ասաց Դիանա Հարությունյանը: Նա նշեց, որ Հայաստանում կազմվել են ջերմոցային գազերի արտանետումների գնահատման համար սցենարներ, որոնց մշակման ժամանակ հաշվի են առնվել  «Էներգետիկա» սեկտորի հեռանկարային զարգացման ռազմավարական փաստաթղթերը և համաձայնագրերը՝ «Հայաստանի Հանրապետության 2014-2025թթ. հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագիր,  ՀՀ կառավարություն, 2014թ.», «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգ, 2013թ.», «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թթ. միջոցառումների ծրագիր, 2014թ.», «Կլիմայի ներդրումների հիմնադրամի Վերականգնվող էներգիայի ընդլայնման ծրագրի Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիր, 2013թ.», «Իրան-Հայաստան էլեկտրաէներգիա-գազ փոխանակման միջպետական համաձայնագիր»:

Դիանա Հարությունյանը թվեց 4 սցենար, որոնք են.

«Սցենար 1՝ (վատագույն սցենար) Էլեկտրաէներգիայի ողջ պահանջարկը ծածկվում է նոր ջերմային էներգաբլոկերով:

Սցենար 2՝ դիտարկվել է ՋԳ արտանետումների նվազեցման ներուժը գնահատելու համար՝ միայն էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքի փոփոխության արդյունքում՝ ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցում, վերականգնվող էներգիայի նոր աղբյուրներ՝ փոքր և միջին հզորության ՀԷԿ-եր, հողմակայան, երկրաջերմային կայան, արևային ֆոտովոլտայիկ կայան: Մեղմման գործողությունները էներգախնայողություն, էներգաարդյունավետություն) սպառման կողմում նախատեսված չեն:

Սցենար 3՝ գեներացիայի կողմը մնացել է անփոփոխ (ինչպես Սցենար 2-ում), դիտարկվել են մեղմման գործողություններ սպառման կողմը: Այստեղ դիտարկվել են գոյություն ունեցող մեղմման գործողությունները՝ արդեն իսկ իրականացվող կամ որոնք ունեն իրականացման մեծ հավանականություն (ֆինանսավորման աղբյուրները հայտնի են):

Սցենար 4՝ դիտարկվել են լրացուցիչ մեղմման գործողություններ, ինչպես սպառման, այնպես էլ գեներացիայի  կողմում: Գեներացիայի կողմը՝ լրացուցիչ 150 ՄՎտ հզորությամբ հողմակայաններ, լրացուցիչ 30 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտայիկ կայան, բիոգազով աշխատող կայաններ: Սպառման կողմում դիտարկվել են դեռևս ֆինանսավորմամբ չապահովված միջոցառումները:

Սպառման կողմի մեղմման գործողությունների իրականացման արդյունքում՝

Սցենար 2-ի  և Սցենար 3-ի տարբերությունը կազմում է 558 Գգ,

Լրացուցիչ մեղման միջոցառումների իրականացման արդյունքում՝ ինչպես գեներացիայի, այնպես էլ սպառման կողմում կազմում է 745 Գգ,  որից 269 Գգ կրճատումն արդյունք է գեներացիայի կողմում իրականացվող միջոցառումների՝ Սցենար 3-ի  և Սցենար 4-ի :

Սցենար 4-ում  դիտարկված բոլոր մեղման միջոցառումների համընդհանուր ազդեցությունը (1303 Գգ) բերում է նրան, որ վերանում է նոր 220 ՄՎտ հզորությամբ ջերմային էներգաբլոկի կառուցման անհրաժեշտությունը»:

16:27 Մարտ 01, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news