Եթե Ղարաբաղում էներգախնայողության պիլոտային ծրագիրը հաջողվի, այն կներդրվի նաեւ Հայաստանի սահմանամերձ համայնքներում

Եթե Ղարաբաղում էներգախնայողության պիլոտային ծրագիրը հաջողվի, այն կներդրվի նաեւ Հայաստանի սահմանամերձ  համայնքներում

ԷկոԼուր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համայնքներից մեկում իրականացվում է էներգախնայողության պիլոտային ծրագիր: Եթե այն իրեն արդարացնի, ապա նմանատիպ ծրագիր կիրականացվի Տավուշի սահմանամերձ գյուղերում: Այս մասին Հայաստանի ամերիկյան համալսարանում Հենրիխ Բելի անվան հիմնադրամի (Գերմանիա) կողմից կազմակերպված «Կայուն էներգետիկ համակարգ Հարավային Կովկասում. իրականություն, թե պատրանք» քննարկման ժամանակ ասաց ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը: «Անցյալ տարի մենք վերցրեցինք մեկ գյուղ և մասնավոր հովանավորի շնորհիվ մոտ 109 տան  լուսավորությունն ամբողջովին փոխեցինք: Սա եղել է Ղարաբաղում, որովհետև այնտեղ մոտ 50 տոկոս սակագինը պետությունն է սուբսիդավորում: Այնտեղ պետությունը շատ շահագրգռված է սուբսիդավորման իր չափը նվազեցնելու մեջ:  Ես առաջարկեցի ծրագիր, ասացի, եկեք ձեր բնակչության  ամբողջ լուսավորությունը փոխենք, և ձեր ներդրած սուբսիդավորումից ընդամենը 50 տոկոսը տրամադրեք որպես կապիտալ ներդրում: Այդ գումարը կես տարում հետ կբերեք, ինձ ասացին՝ ապացուցի, ես հիմա ապացուցում եմ: Արդեն մոնիտորինգի տակ դրած, հունվարի տվյալներն արդեն ստանում ենք, փետրվարինն էլ հենց ստանանք, քայլեր ենք անելու, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում էլ իրականացվի: …Շուտով դուք դրա մասին կլսեք և խնդրում եմ, որ մասնակցեք: Այսպիսի մի քանի ծրագրեր իրականացնելով՝ պետք է ապացուցենք դրա տնտեսապես շահավետությունը և արդեն հաջորդ քայլը կլինի, որ պետությունը էներգախնայող լամպերը գնի ու նվիրի բնակչությանը, որպեսզի էնեերգիայի սպառումը կրճատվի, ու էլի շատ դրական հետևանքներ կունենա: Կանի դա պետությունը  տարբեր ֆոնդերով, կֆինանսավորենք, կամ բնակիչը ինքը կանի, դա երկրորդական է, բայց մեր համար կարևոր է, որ այս առաջին պիլոտային ծրագրով իրական արդյունքը ցույց տանք»,- իր խոսքում մասնավորապես ասաց Հայկ Հարությունյանը:



17:08 Մարտ 03, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news