Այս ռիսկերը ջրային ռեսուրսների համար կանխատեսելի են եւ սպասելի

Այս ռիսկերը ջրային ռեսուրսների համար կանխատեսելի են եւ սպասելի

ԷկոԼուր

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը հրապարակել է տվյալներ, թե որքանով խոցելի կլինեն  Հայաստանի գյուղատնտեսությունը և ջրային ռեսուրսները օդի ջերմաստիճանի 1.5-2.0oC-ով բարձրացման դեպքում: ՊՈԱԿ-ի «Ավելի շոգ, չորային, խոնավ, հայացք ապագային» հրատարակության մեջ մասնավորապես նշված է.

«● Գումարային գետային հոսքը մինչև 2030թ. կնվազի մոտ 6.7 տոկոսով, մինչև 2070թ.՝  14.5    տոկոսով, մինչև 2100թ. մոտ 24.4 տոկոսով:

● Ձյան տեսքով տեղումների քանակը նորմայի նկատմամբ կնվազի 2030թ`7-11 տոկոսով,  2070` 16-20 տոկոսով, 2100թ`20-40 տոկոսով:

● Սևանա լճի հաշվեկշռի հիմնական տարրերի` գոլորշիացման, տեղումների և մակերևութային հոսքի նվազման հետևանքով Սևանա լճի հոսքը ներկայիս 252 մլն մ3 –ի փոխարեն կկազմի 220-225 մլն մ3 : Լճի ավազանում օդի ջերմաստիճանի 0.5oC-ով նվազման (աճման) դեպքում ջրի ծավալը կավելանա(կնվազի) 70 մլն մ3-ով, իսկ տեղումների 5 տոկոսով աճի  (նվազման) դեպքում` կավելանա (կնվազի) 37 մլն մ3-ով: Օդի ջերմաստիճանի 2oC-ով բարձրացման և մթնոլորտային  տեղումների 10 տոկոսով նվազման դեպքում տարեկան գոլորշիացումը լճի մակերևույթից կարող է աճել մոտավորապես 145  մլն մ3 (115 մմ-ով), կամ 13.5 տոկոսով:

● Հայաստանի տարածքում գոլորշիացումը կավելանա 3-5 տոկոսով, իսկ գոլորշունակությունը` տարեկան 40-80մմ-ով: Այդ պատճառով հանրապետության տարբեր շրջաններում կառաջանա ոռոգման ջրի 8-15 տոկոս պակասուրդ ջրման ներկայիս նորմայի պահպանման դեպքում:

● Հողի խոնավությունը կնվազի 10-30 տոկոսով: Հողում կնկատվի խոնավության պակասուրդի աճ 25-50մմ-ով: Բույսերի բնական խոնավ ապահովվածությունը կնվազի 15-20 տոկոսով:

● Ջրման ներկայիս նորմայի պահպանման դեպքում հացահատիկային մշակաբույսերի բերքը կնվազի 8-12 տոկոսով, բանջարանոցային մշակաբույսերինը` 8-14 տոկոսով, կարտոֆիլինը`8-10 տոկոսով, ծիրանինը 5 տոկոսով, իսկ խաղողի բերքը` ընդհակառակը` կավելան 11-12 տոկոսով»:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

13:25 Մարտ 30, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news