Երեւանում էներգախնայողությունից տնտեսված միջոցներով փոխվում է Հաղթանակի կամուրջի եւ Մաշտոցի պողոտայի լուսավորությունը

Երեւանում էներգախնայողությունից տնտեսված միջոցներով փոխվում է Հաղթանակի կամուրջի եւ Մաշտոցի պողոտայի լուսավորությունը

ԷկոԼուր

Հայաստանում էներգախնայողությանն ուղղված ծրագրերն արդեն տալիս են իրենց արդյունքները: Մասնավորապես Երեւանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի աջակցությամբ իրականցված փողոցային էներգաարդյունավետ լուսավորության պիլոտային ծրագրի շնորհիվ Երեւանի քաղաքապետարանը 2015թ. 8 ամսում տնտեսել է 30 հազար դոլար: Այս կապակցությամբ ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը  սույն թվականի մարտի 24-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություն` քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր եւ շահառու» թեմայով կլոր սեղանի ընթացքում մասնավորապես ասաց. «Մենք լուսավորության ծրագրեր արեցինք 5 քաղաքների  հետ, բոլորի հետ պայմանագիր ունենք, տեղադրում ենք էներգախնայող լամպեր, հաշվում ենք միասին, թե ինչքան  տնտեսում է լինում: Ամեն ամիս մեր և քաղաքապետարանների մասնագետները ստորագրում են փաստաթղթի տակ, և տարվա վերջում  կուտակված միջոցը պետք է նորից ծախսվի լուսավորության էներգաարդյունավետության վրա: 2015թ. դեկտեմբերին Երեւանի քաղաքապետարանը տնտեսումից կուստակված 30 հազար դոլար գումարը փոխանցեց ՄԱԶԾ-ին հետ, և հիմա այդ միջոցներով փոխվում է Հաղթանակ կամուրջի, Մաշտոցի պողոտայի լուսավորությունը։ Սպիտակում այս տարի տնտեսումից կուտակվում է 2200 դոլար: Մտածում ենք այդ գումարը լրացնել, այլ դոնորներից գումարներ ներգրավելով, որպեսզի քաղաքի այլ փողոցներում լուսավորություն փոխվի»:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

16:24 Ապրիլ 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news