«Կլիմայի արեւելյան հարթակ» ծրագիրը ակտիվացնում է հասարակությանը Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում

«Կլիմայի արեւելյան հարթակ» ծրագիրը ակտիվացնում է հասարակությանը Կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործում

ԷկոԼուր

Հայկական կարմիր խաչի ընկերության «Կլիմայի արեւելյան հարթակ» ծրագիրը դրամաշնորհային ծարգրերի միջոցով բարձրացնում է Հայաստանի համայնքներում կլիմայի փոփոխության վերաբերյալ իրազեկվածությունը: «Այս փուլում տրամադրում ենք փոքր դրամաշնորհներ: Օրերս ստորագրվեցին առաջին 3 պայմանագրերը՝ հարթակի անդամ  3 կազմակերպությունների հետ, որի արդյունքում այդ կազմակերպությունները կիրականացնեն կլիմայի փոփոխության գործողությունների պլանի մշակում համայնքներում, կիրականացնեն վերլուծություն՝ կլիմայի փոփոխության ազդեցությունը առողջապահության վրա, և նաև կիրականացնեն իրազեկման բարձրացում՝ նյութերի մշակում՝ կոնկրետ ուղղված աշակերտներին և երիտասարդներին»,- ասաց Հայկական կարմիր խաչի ընկերության «Կլիմայի արեւելյան հարթակ» ծրագրի ազգային համակարգող Սուրեն Մովսիսյանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Կլիմայի փոփոխություն` քաղաքացիական հասարակությունը որպես գլխավոր գործընկեր եւ շահառու» թեմայով կլոր սեղանի ժամանակ:

Նրա կարծիքով՝ համայնքներում մարդկանց անհրաժեշտ է մատչելի բացատրել կլիմայի փոփոխության ազդեցությունը:

«Բնակիչները նույնիսկ չեն էլ տարբերում կլիմայի փոփոխությունը եղանակից, իսկ եթե խոսենք կլիմայի փոփոխության տեսակետից էկոհամակարգերի պահպանման մասին, մարդն ուղղակի չի հասկանա դա։ Կարծում եմ՝ պետք է սկսել խոսել նրանից, թե ինչպես է կլիմայի փոփոխությունն ազդում իր վրա, դրանից հետո ինքը կմտածի, թե ինչ անի, որ դա չլինի, դրանից հետո  կարող ենք խոսել էներգախնայողության ոլորտից, էկոհամակարգերի պահպանության ոլորտից, կանաչ տնտեսության մասին։ Սկզբնական էտապը պետք է լինի իրազեկման բարձրացումը»,- ասաց Սուրեն Մովսիսյանը:

«Կլիմայի արեւելյան հարթակ» ծրագիրը մեկնարկել է 2013թ-ին: Նպատակն է նպաստել Արևելյան գործընկերության երկրներում քաղաքացիական հասարակության զարգացմանը, ինչպես նաև կլիմայի փոփոխության և բնապահպանական ոլորտում քաղաքականության առաջընթացին, ընդլայնել ՔՀԿ-ների միջև ձևավորված ցանցը` ազգային իշխանությունների և ԵՀ-ի համապատասխան կառույցների հետ կլիմայի փոփոխության վերաբերյալ արդյունավետ բանակցություններ տանելու համար:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

18:39 Մայիս 05, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news