Փարիզյան համաձայնագրի շրջանակներում կավելանա «կանաչ» էներգետիկայի ֆինանսավորումը

Փարիզյան  համաձայնագրի շրջանակներում կավելանա «կանաչ» էներգետիկայի ֆինանսավորումը

ԷկոԼուր

Փարիզյան  համաձայնագրի շրջանակներում կավելանա «կանաչ» էներգետիկայի ֆինանսավորումը: Օրինակ, Համաշխարհային բանկը պետք է 1/3-ով ավելացնի այդ ոլորտի ֆինանսավորումը: Այս մասին ասաց  Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «էներգետիկ «կանաչ» քաղաքականություն՝ ֆինանսներ, ռեսուրսներ, հեռանկարներ» խորագրով կլոր սեղանի ժամանակ: Ըստ նրա՝ Հայաստանում եւ նմանատիպ երկրներում էներգախնայողությունը դիտվում է լրացուցիչ ծախս եւ նախապատվությունը տրվում է այլ խնդիրների լուծմանը:

«Եթե մենք այսօր ոչինչ չենք անում, ու մարդիկ, գազ ու հոսանք ունենալով, դա անջատում ու վառում են փայտ, դա պետության համար ահռելի ծախս է, որովհետև անտառ ես կորցնում, կորցնում ես առողջություն, բնակիչները այդ փոշոտ օդն են շնչում: Իրականում եթե բոլոր այս արժեքները հաշվվի, էներգախնայողությունը շատ ավելի էժան կնստի: Սա պետք դիտել որպես շահ»,- ասաց Թամարա Բաբայանը: Նա նշեց, որ միջազգային կազմակերպություններն էլ  չեն ցանկանում էներգախնայողության ծրագրեր ֆինանսավորել: «էներգախնայողության ծրագիրն ունի իր բարդությունները իրականացման առումով, և բոլորը նախընտրում են ֆինանսավորել հեշտ ծրագրեր»,- ասաց Թամարա Բաբայանը եւ հավելեց որ այս առումով Փարիզյան համաձայնագիրը մեծ քայլ է: «Սա նշանակում է, որ ինչքան ուզում է՝  դժվար լինի էներգախնայողության ծրագրի իրականացումը, ինչքան էլ կառավարությունը չուզենա ֆինանասավորել, իր պորտֆելի մեջ դա պետք է իր տեղը ունենա։ Սա շատ մեծ քայլ է, որից կբխի նաև ֆինանսական որոշակի աջակցություն, ինչից, ենթադրում եմ, որ նաև Հայաստանին բաժին կհասնի»:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

16:06 Մայիս 18, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news