Դիանա Հարությունյան՝ կլիմայի փոփոխությունը Հայաստանի ՀՆԱ-ն դարձնում է խոցելի

Դիանա Հարությունյան՝ կլիմայի փոփոխությունը Հայաստանի ՀՆԱ-ն դարձնում է խոցելի

ԷկոԼուր

Կլիմայի փոփոխությունը Հայաստանի ՀՆԱ-ն դարձնում է խոցելի: Այս մասին  ՄԱԶԾ «Կլիմայական ռիսկերի միասնական կառավարման» ծրագրի 1-ին փուլի արդյունքների գլոբալ փոխանակմանը նվիրված եռօրյա  սեմինար-խորհրդակցության ժամանակ ասաց ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը:

«Ջերմաստիճանը բարձրանում է, տեղումները՝ նվազում: Ակնհայտ է, որ մենք ունենալու ենք խնդիրներ՝ կապված ջրի սակավության և ոռոգման պահանջի աճի հետ: Եթե մենք ունենք գյուղատնտեսություն, որն ապահովում է մեր ՀՆԱ-ի 20 տոկոսը, իսկ վերամշակող ճյուղերի հետ միասին ապահովում է ՀՆԱ-ի 30 տոկոսը, նշանակում է, որ մեր ՀՆԱ-ն դառնում է խոցելի կլիմայի փոփոխության տեսանկյունից: Մենք պետք է կարողանանք տարատեսակեցնել մեր տնտեսությունը՝ ավելացնելով այլ ճյուղերի մասնաբաժինը ՀՆԱ-ի մեջ», - ասաց Դիանա Հարությունյանը:

Ըստ Դիանա Հարությունյանի՝ հարկավոր է ներմուծել գյուղատնտեսության ապահովագրման համակարգ և աջակցել գյուղատնտեսության այն ճյուղերին, որոնք ավելի քիչ են կախված եղանակային պայմաններից՝ ջերմոցային տնտեսություն, կաթիլային ոռոգում և այլն:

15:54 Հունիս 13, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news