Հայաստան է գալիս «կանաչ» ծրագրեր ֆինանսավորող նոր կազմակերպություն

Հայաստան է գալիս «կանաչ» ծրագրեր ֆինանսավորող նոր կազմակերպություն

ԷկոԼուր

Հայաստան է գալիս «կանաչ» ծրագրեր ֆինանսավորող նոր կազմակերպություն:

Սույն թվականի օգոստոսի 25-ին գործադիրը համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության կառավարության և Հյուսիսային շրջակա միջավայրի ֆինանսական կորպորացիայի (ՀՇՄՖԿ, NEFCO) միջև շրջանակային համաձայնագրի կնքման առաջարկությանը: ՀՇՄՖԿ-ն միջազգային ֆինանսական հաստատություն, որը ստեղծվել է Դանիայի, Ֆինլանդիայի, Իսլանդիայի, Նորվեգիայի և Շվեդիայի կառավարությունների միջև 1990թ. կնքված համաձայնագրով: Այն հիմնականում վարկերի տեսքով ֆինանսավորում է տրամադրում շրջակա միջավայրի համար վնասակար նյութերի նվազեցմանն ուղղված ծրագրերին, որոնք կարող են ուղղված լինել, օրինակ, համայնքներում էներգասնուցման և լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրմանը (ջերմային պոմպեր, վերականգնվող պաշարներով աշխատող սարքավորումներ և այլն), կեղտաջրերի և կոշտ թափոնների կառավարմանը և վերամշակմանը, վերականգնվող էներգետիկայի ծրագրերի իրականացմանը և այլն:

17:23 Օգոստոս 26, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news