Հայաստանը զրկվեց ձայնի իրավունքից ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի շրջանակում

Հայաստանը զրկվեց ձայնի իրավունքից ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի շրջանակում

ԷկոԼուր

«Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն տարածել է նամակ այն մասին, որ Հայաստանը զրկվում է ձայնի իրավունքից ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Փարիզյան համաձայնագրի շրջանակում:

Նամակում մասնավորապես ասված է. «Սույն թվականի հոկտեմբերի 5-ին Փարիզյան համաձայնագիրը վավերացրած երկրների թիվը հասավ 72-ի, որոնց գումարային արտանետումները գերազանցեցին աշխարհի գումարային արտանետումների 55 %-ը` կազմելով 56,75%:

Այսպիսով, ըստ արձանագրությամբ սահմանված ժամանակացույցի, Փարիզյան համաձայնագիրը ուժի մեջ է մտնում 30 օրից` 2016 թ-ի նոյեմբերի 4-ին այն երկրների համար, որոնք վավերացրել են համաձայնագիրը:

Հայաստանը դեռ չի վավերացրել այն ու, ըստ միջազգային իրավունքի նորմերի, զրկվում է ձայնի իրավունքից մինչև իր կողմից համաձայնագրի վավերացումն ու Հայաստանի համար նրա ուժի մեջ մտնելը»:

15:01 Հոկտեմբեր 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news