Հայաստանը վավերացրեց Փարիզյան կլիմայական համաձայնագիրը

Հայաստանը վավերացրեց Փարիզյան կլիմայական համաձայնագիրը

ԷկոԼուր

Ս.թ. փետրվարի 9-ի նիստում ՀՀ Ազգային ժողովը միաձայն՝ 93 կողմ ձայնով, վավերացրեց Փարիզյան կլիմայական համաձայնագիրը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 12-ին Փարիզում աշխարհի առաջնորդներն ընդունեցին նոր համաձայնագիր կլիմայի վերաբերյալ, որով որոշվեց զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ.) ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճան Ցելսիուսի սահմաններում՝ միաժամանակ ձգտելով 1.5 աստիճանի:

Հայաստանը «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթղթով պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում:

12:33 Փետրվար 10, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news