Նույնիսկ հարուստ երկրները չեն կարողանում պայքարել կլիմայական հրդեհների դեմ

Նույնիսկ հարուստ երկրները չեն կարողանում պայքարել կլիմայական հրդեհների դեմ

ԷկոԼուր

Կալիֆորնիայում աղետալի իրավիճակ է. չի հաջողվում վերացնել բնական հրդեհները: Անոմալ երաշտը չորացրել է անտառները, իսկ քամին՝ նպաստել կրակի տարածման բարձր տեմպին: 578.6 կմ3 տարածքում հրդեհը մեկուսացվել է տարածքների ընդամենը 15%-ում:

Միեւնույն ժամանակ` դեկտեմբերի 11-ին, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ հանդիպում` նվիրված Խոսրովի եւ Արտավանի անտառներում հրդեհների հետևանքների վերացմանը: Հանդիպմանը մասնակցում էին ԱՄՆ անտառային ծառայության հրդեհների գնահատման փորձագիտական խմբի անդամները `անտառային հրդեհների հետևանքների վերացման համար փորձագիտական աջակցություն ցուցաբերելու նպատակով:
Համեմատենք, թե ինչ է արվում Կալիֆորնիայում և ինչ է արվել Հայաստանում: Կալիֆորնիայի մի քանի շրջաններում հայտարարվել է արտակարգ իրավիճակների ռեժիմ եւ բնակիչների տարհանում: Օգտագործվում են ուղղաթիռներ և այլ ժամանակակից տեխնիկա: Հրդեհի դեմ պայքարում օգտագործվում են Phos-Chek-ի կամ Fire-Trol հատուկ խառնուրդները, որոնք, կրակն ավելի արդյունավետ են ճնշում, քան սովորական ջուրը: Ավելին, այս խառնուրդները, դիպչելով որոշ նյութերի, դրանց զրկում են իրենց դյուրավառ հատկություններից:

Հայաստանում հրդեհների մասշտաբը ավելի քիչ էր: Բնակելի տարածքները գրեթե չեն տուժել: Տուժել են անտառային տարածքները, հատուկ պահպանվող տարածքները և խոտածածկ տարածքները բուսական եւ կենդանական աշխարհը: Հրդեհների դեմ պայքարը հիմնականում կատարվել է մարդկային ռեսուրսների հաշվին: Լեռնային անտառների դժվար պայմանները պահանջում են պրոֆեսիոնալ տեխնիկական սարքավորումներ, որոնց անբավարար լինելը իրենց վրա են զգացել հրշեջները Խոսրովի արգելոցի եւ Արտավանի անտառի հրդեհների ժամանակ: Հրդեհի մարման համար օգտագործվել է ցեմենտ, քանի որ ավազ ցրվում էր օդում, իսկ ձեռքի տակ համարայլ միջոցներ, առավել ևս հատուկ միջոցներ չկային: Այդ հրդեհներում կա նաև ընդհանուր բան. դրանք կարող են կրկնվել, մեծացնելով իրենց ծավալները, կլիմայի փոփոխության ազդեցության ուժեղացման հետևանքով: Այս մասին արդեն հայտարարել է Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը՝ ասելով, որ սա «նոր իրականություն» է, որ մասշտաբային հրդեհները, որոնց նպաստում է կլիմայի փոփոխությունը, կարող են տեղի ունենալ ամեն տարի: Հենց կլիմայի փոփոխությունն է մասշտաբային բնական հրդեհների պատճառը: Գլոբալ գործընթացները միանգամից չեն գիտակցում, բայց չնայած նույնիսկ նման գործընթացների տեսությունների նկատմամբ անվստահության որոշակի մակարդակին, փորձը ցույց է տալիս, որ նման գործընթացներին պետք է մոտենալ ամբողջ լրջությամբ և ձեռնարկել հարմարվողականությանը նպաստող քայլեր, որպեսզի կարիք չլինի հետևանքները վերացնելու: Հիշեցնենք, որ կլիմայի փոփոխության սցենարի համաձայն Հայաստանում ամենալուրջ սպառնալիքներից մեկը ջրի կորուստն է, որին մեր երկիրը նույնպես դեռ պատրաստ չէ:

Լուսանկարը` www.edition.cnn.com կայքի:

14:18 Դեկտեմբեր 13, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news