Մեկ տարվա ընթացքում կարկուտի դեպքերը Հայաստանում ավելացել են 2 անգամ

Մեկ տարվա ընթացքում կարկուտի դեպքերը Հայաստանում ավելացել են 2 անգամ

ԷկոԼուր

2014թ. համեմատ  կարկտավտանգ պրոցեսները 2015թ-ին Հայաստանում ավելացել են մոտ 2 անգամ: Այս մասին ասաց Օդերեւութաբանության համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանը: Նրա խոսքերով՝ ավելացել է նաեւ հակակարկտային կայանքների թիվը: «Եթե 2015թ. սկզբին հակակարկտային կայանքների ընդհանուր քանակը եղել է 412, ապա տարեվերջին այն հասել է 460-ի, որոնք տեղակայված են ՀՀ 8 մարզերում՝ Արարատի մարզում՝ 67,  Արագածոտնի մարզում՝ 65, Արմավիրի մարզում՝ 172, Լոռու մարզում՝ 33, Շիրակի մարզում՝ 60, Կոտայքի մարզում՝ 19, Վայոց ձորի մարզում՝ 6 և Տավուշի մարզում՝ 13 կայանք՝ պաշտպանության տակ վերցնելով 36 800 հա գյուղատնտեսական նշանակության մշակահողեր: 2015թ. ակտիվ ներգործության են ենթարկվել 661 կարկտավտանգ ամպեր, կատարվել է շուրջ 2 միլիոն 160 հազար կրակոց»,- ասաց Լեւոն Վարդանյանը:

Մասնագետների գնահատականներով՝ հակակարկտային պաշտպանության տարածքների ավելացման ու արդյունավետության բարձրացման համար անհրաժեշտ է առաջնահերթ 1011-ով ավելացնել հակակարկտային կայանքների թիվը: Կայանքների թիվը հասցնելով 1471-ի՝ պաշտպանության տակ կվերցվի հանրապետության մոտ 117680 հա տարածք:

Լուսանկարը վերցված է www.pastinfo.am կայքից:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

11:56 Մարտ 30, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news