Երևանը պատրաստվում է մինչև 2020թ-ը 16 տոկոսով նվազեցնել էներգասպառումը

Երևանը պատրաստվում է մինչև 2020թ-ը 16 տոկոսով նվազեցնել էներգասպառումը

ԷկոԼուր

Երևանը պատրաստվում է մինչև 2020թ-ը 16 տոկոսով նվազեցնել էներգասպառումը: Երևանի ջերմոցային գազերի արտանետումները մինչև 2020թ. նախատեսվում է կրճատվել շուրջ 21%-ով, ինչը համարժեք է 237.000 տոննա CO₂–ի: Այս մասին նշված է ԵՄ «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնության շրջանակում մշակված Երևանի «Կայուն էներգետիկ զարգացման գործողությունների ծրագրում» (ԿԷԶԳԾ): Ծրագիրը հաստատվել է Եվրոպական հանձնաժողովի հետազոտությունների համատեղ կենտրոնի կողմից:

Ծրագիրը նախատեսում է էներգաարդյունավետությանն ուղղված միջոցառումներ՝ տրանսպորտի, արտաքին լուսավորության, հանրային ծառայությունների մատուցման, կենցաղային թափոնների, և այլ ոլորտներում, հանրային և բնակելի շենքերում, կանաչ տարածքներում:

2008թ-ից գործող «Քաղաքապետերի դաշնագիրը» Եվրոպական Միության կողմից մեկնարկած նախաձեռնություն է, որը միավորում էւ տեղական և տարածաշրջանային իշխանություններին, որոնք կամավոր կերպով համաձայն են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Դաշնագիրն ստորագրող կողմերը նպատակ ունեն մինչև 2020թ. ածխաթթու գազի (CO2) արտանետումները նվազեցնել առնվազն 20%-ով:

Հայաստանից «Քաղաքապետերի դաշնագրին» միացել է 10 քաղաք:

18:19 Հունվար 16, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news