ՀՀ կառավարությունը մտադիր է կանխարգելել հողերի դեգրադացիան

ՀՀ կառավարությունը մտադիր է կանխարգելել հողերի դեգրադացիան

ԷկոԼուր

Հայաստանի կառավարությունը մտադիր է կանխարգելել հողերի դեգրադացիան: 2019 թ-ին մշակվելու և ՀՀ վարչապետի աշխատակազմին է ներկայացվելու «Հողերի չեզոք դեգրադացիայի իրականացման ծրագիր»-ը:

Հողերի չեզոք դեգրադացիան վիճակ է, երբ բերրի, առողջ հողերի որակական և քանականան ցուցանիշները ժամանակի և տարածաշրջանի առումով չեն նվազում, այլ հակառակը՝ ավելանում են:

Հունվարի 31-ին ՀՀ Կառավարության հավանությանն արժանացած ՀՀ անապատացման դեմ պայքարի 2019-2020 թվականների գործողությունների ազգային ծրագրի համաձայն` որոշվելու են հողերի չեզոք դեգրադացիայի նպատակային ցուցանիշները, կանխարգելելու են հողերի դեգրադացիան:

Անապատացումը հողի դեգրադացիայի եզրափակիչ փուլն է:  2015թ-ին ընդունված ՀՀ-ում անապատացման դեմ պայքարի ռազմավարության համաձայն` Հայաստանի տարածքի 48.8 %-ն անապատացվում է, 24.3 %-ը գտնվում է անապատացման ռիսկի գոտում, միայն տարածքի 22.6 %-ի վրա անապատացման պրոցեսներն արտահայտված չեն:

15:31 Փետրվար 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news