Հայաստանում առաջին անգամ էկոհամակարգ է վերականգնվել

Հայաստանում առաջին անգամ էկոհամակարգ է վերականգնվել

ԷկոԼուր

Հայաստանում առաջին անգամ էկոհամակարգ է վերականգնվել: Այս մասին մայիսի 12-ին` «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած «Էկոհամակարգերի խոցելիությունը՝ պայմանավորված կլիմայի փոփոխությամբ» թեմայով կլոր սեղանի ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի Կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Գագիկ Մանուչարյանը:

Նա ներկայացրեց  Արփի լճի էկոհամակարգի վերականգնմանն ուղղված ծրագիրը. «Հայաստանում առաջին անգամ փորձ է  արվել էկոհամակարգ վերականգնել: Վերականգնվել է ավելի քան 1.5 կմ երկարությամբ ջրային  հատված, ստեղծվել է յուրահատուկ միկրոկլիմա, որի շնորհիվ տարածք են վերադարձել և բնադրել բազմաթիվ ջրլող թռչուններ, ջրային կենդանիներ, ինչպես նաև վերաճել են բավականին թվով խոնավասեր և ջրային բույսեր, այդ թվում բավականին շատացել է դեղին կոկոռը (նունուֆար): Նշված տարածքը միակն է հանրապետությունում, որտեղ բնադրում է Հայաստանի Կարմիր գրքում գրանցված մոխրագույն կռունկը:   

Ներկայումս փնտրվում են ֆինանսական միջոցներ նշված ծրագիրը շարունակելու և ընդլայնելու համար, քանի որ հակառակ դեպքում մենք կկորցնենք այն, ինչ արդեն կառուցել ենք»:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



12:37 Մայիս 21, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news