Խոշոր հրդեհ Երեւանում

Խոշոր հրդեհ Երեւանում

ԷկոԼուր

Հուլիսի 5-ին` ժամը 21.18-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծիծեռնակաբերդի խճուղիում` «Դալմա Գարդեն Մոլ»-ին հարակից տարածքում, այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: 

Հայտարարվել է հրդեհի բարդության «Բիս 1» աստիճան:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.37-ին, մարվել՝ 23.01-ին: Այրվել է մոտ 15 հա բուսածածկ տարածք:

Ժամը 23.40-ից  մեկ մարտական հաշվարկ դեպքի վայրում իրականացնում է հերթապահություն:

Դեպքի վայրում է գտնվել ՏԿԱԻՆ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ.Գաբրիելյանը: Այս մասին հայտնում է ՏԿԱԻՆ-ը: Նշենք, որ հրդեհը տեսանելի էր Երեանի տարբեր վայրերից:

Արդեն մեկ շաբաթից ավելի է, ամեն օր օդերեւութաբանները զգուշացնում են հանրապետությունում բարձր ջերմային ալիքի առկայության եւ հրդեհավտանգ իրավիճակի մասին:

Այս մասին հայտարարեց նաեւ ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարար ծառայության  գեներալ – մայոր Վրեժ Գաբրիելյանը հուլիսի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ: Նա նշեց, որ Հայաստանում բուսածածկ տարածքներում հրդեհների դեպքերն ամենաշատը լինում են Երևանում, ինչը մայրաքաղաքի համար աններելի է:

 
 
 
 
 
 

 

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

13:17 Հուլիս 06, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news