Գլխավոր անտառապետ` Հայաստանում անտառային հրդեհները նվազել են

Գլխավոր անտառապետ` Հայաստանում անտառային հրդեհները նվազել են

ԷկոԼուր

Տարեկան աշխարհում այրելու, ապօրինի հատումներ և այլ պատճառներով ոչնչացվում է մոտ 3 միլիոն հեկտար անտառային տարածք: Այդ կորուստը Ադրբեջանում կազմում է 6900 հեկտար, Վրաստանում՝ 4400 հեկտար, Հայաստանում՝ մոտ 800 հեկտար: Այս մասին հուլիսի 2-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած  մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը: Անդրադառնալով անտառային հրդեհներին` նա նշեց որ ամենամեծ ծավալի անտառային հրդեհները Հայաստանում եղել են 2010, 2011, 2012թթ.: 2013 թվականին այդ թիվը իջել է:

Ըստ գլխավոր անտառապետի` ամենաշատ հրդեհները լինում էին Կապանում, Գորիսում, Մեղրիում: Սակայն երբ այդ տարածքներում ստեղծվեցին արագ արձագանքման խմբեր, այժմ հրդեհներ գրեթե չեն լինում:

«Մենք մի քանի տարի առաջ ունեցանք դեպք, որը հազվագյուտ դեպքերից է, որ հայտնաբերել ենք՝ ով է այրել: Դա Օձունում էր, գյուղացի մարդ էր, անփութության պատճառով այրել էր բավականին մեծ տարածք: Դատը եղավ, և վնասը հաշվարկվեց 96 միլիոն դրամ այդ մարդու վրա: Հետո գցեցին մեր վրա, որ մենք իրենից փողը վերցնենք: Պարզ է, այդ մարդը գումարը չէր կարող փակել, բայց դա միակ դեպքն էր, որ հայտնաբերվեց: Առհասարակ շատ դժվար է հայտնաբերել՝ ով է այրել», - ասաց Ռուբեն Պետրոսյանը:

Ռուբեն Պետրոսյանը նշեց, որ անտառային, բուսածածակ տարածքներում հրդեհների արդյունքում ունեցած կորուստների մի մասը վերականգնվում է բնականորեն, հիմնականում չի վերականգնվում սոճուտը:

 

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք  նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:



14:46 Հուլիս 06, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news