Այժմ արդեն արեւային էլեկտրաէներգիան կարող են վաճառել

Այժմ արդեն արեւային էլեկտրաէներգիան կարող են վաճառել

ԷկոԼուր

Առաջին անգամ Հայաստանում արեւային էլեկտրակայանի արտադրած էլեկտրաէներգիայի համար կսահմանվի սակագին: Մինչ այժմ արեւային էլեկտրաէներգիան չի վաճառվել: Սույն թվականի հուլիսի 16-ին գործադիրը որոշում ընդունեց, որով առաջարկեց ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին լիցենզիա տրամադրել «Հաննի-Արմինե» ՍՊԸ-ին` ընկերության նախագծած` մինչև 2 ՄՎտ հզորությամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում էլեկտրական  էներգիայի  արտադրության համար: Կառավարության որոշմամբ արևաջերմային տուրբինային էլեկտրակայանում արտադրվող էլեկտրաէներգիայի սակագինը չպետք է գերազանցի հողմային էլեկտրակայանների համար սահմանված էլեկտրական էներգիայի գնման սակագինը, եւ պետք է տրվի այս էլեկտրաէներգիայի գնման քսան տարվա երաշխիք:

Ըստ ՀՀ  հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի  նոյեմբերի 30 N 598 Ն որոշմամբ հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը 31,343 դրամ/կՎտժ է առանց ավելացված արժեքի հարկի:

Նյութը պատրաստվել է «Աջակցություն փոքր ՀԷԿ-երին վերաբերող բարեփոխումներին` գետային էկոհամակարգերի կայուն օգտագործման նպատակով հանրության և ՀՀ բնապահպանության նախարարության երկխոսության միջոցով» ծրագրի շրջանակներում` ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի աջակցությամբ:

17:13 Հուլիս 21, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news