Արմավիր քաղաքում աղբի վերամշակման գործարան կկառուցվի

Արմավիր քաղաքում աղբի վերամշակման գործարան կկառուցվի

ԷկոԼուր

Արմավիր քաղաքում հայ-չեխական «Գրինէկո-Կաս»  ՍՊԸ-ն կկառուցի աղբի վերամշակման գործարան եւ ջերմոցային տնտեսություն կհիմնվի: Սույն թվականի հոկտեմբերի 8-ին գործադիրը այս ծրագրի իրագործման համար որոշեց Արմավիր քաղաքային համայնքի սեփականությունը հանդիսացող 15 հա հողամասը  ուղղակի վաճառքի ձևով օտարել այս ընկերությանը: Աղբի վերամշակման գործարանի կառուցման  և ջերմոցային տնտեսություն հիմնելու համար ընկերությունը  17 մլրդ 490 մլն ՀՀ դրամի չափով (մոտ 37 միլիոն դոլլար) ներդրում է իրականացնելու:

Հողամասը գտնվում է Արմավիր քաղաքի հյուսիսային մասում` աղբավայրի հարեւանությամբ 15.0 հա մակերեսով եւ  արոտ տեսակի հողատեսքը: Աղբի վերամշակումից ստացվելու է էլեկտրաէներգիա, որն օգտագործվելու է տեխնիկական նպատակներով:

Եթե 3 տարվա ընթացքում այս ծրագիրը կյանքի չկոչվի, կառավարությունը ուժը կորցրած կճանաչի իր ընդունած որոշումը:

13:57 Հոկտեմբեր 09, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news