Ջրի համաշխարհային օրը Հայաստանում` տխուր տոն

Ջրի համաշխարհային օրը Հայաստանում` տխուր տոն

ԷկոԼուր

Մարտի 22-ը Ջրի համաշխարհային օրն է: Աշխարհն այն տոնում է 1993 թվականից սկսած և ահազանգում է.  ջուրը դառնում չբավարարող բնական պաշար: Քաղցրահամ ջրի սպառումը կրկնակի անգամ արագ է, քան երկրագնդի բնակչության աճը: Ջուրը չի բավականացնւմ գրեթե 2 միլիարդ մարդու:

Հայաստանում այս օրը պետք է տոն լինի, քանի որ մեր երկիրն ունի  բարձր համային որակներով քաղցրահամ ջրի պաշար:

Բայց տոնը չի ստացվում: Կենցաղային եւ արդյունաբերական արտահոսքերով չաղտոտված ջուրը գնալով նվազում է: Եթե դիտարկենք Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիտորինգի կենտրոնի (հունվար 2016 թ.) տվյալները, ապա 8 գետերից և Երևանյան լճից  վերլուծության համար  վերցված 23 նմուշներից 12-ում եղել է 4-րդ և 5-րդ աստիճանի աղտոտվածություն ունեցող ջուր: Այսինքն, նշված ջրային աղբյուրների կեսից ավելին աղտոտված են մինև  անբավարար և վատ  աստիճան:

Այս տխուր ցանկում, չգիտես ինչու, չեն հայտնվել գետեր, որոնք աղտոտված են մետաղական բաց հանքերի պատճառով: Դրանք են` Ախթալան, Ողջին, Շնողը, Մասրիկը և Սոտքը, Կարճևանը, Դեբետը, Մեղրաձորը և այլն: Կարծես թե այս գետերում մոնիորինգ անցկացնելն արդեն անիմաստ է, քանի որ այդ գետերի աղտոտվածության մակարդակը միայն աճում է տոքսիկ միացությունների և մետաղների պատճառով, որոնք կուտակվում են գետերի հուներում, և աղտոտվածության 5-րդ մակարդակից իջնել դրանք արդեն չեն կարող:

Գետերն անջուր են մնում ինչպես երաշտի պատճառով, այնպես էլ վատ կառավարման եւ գերշհագործման պատճառով: Համաշխարհային բանկը լավ մտադրություն ուներ՝ կիրառելու ինչ-որ մեկի փորձը՝ ստեղծել ջրօգտագործողների ասոցիացիա, որպեսզի մարդիկ վճարեին ջրի համար եւ հոգ տանեին ջրի մասին: Բայց արդյունքում գյուղատնտեսները ստացան վիշապներ, որոնք շահույթ են ստանում ոռոգումից՝ հողագործներին վերածելով խեղճ խնդրողների:

Ձկնային տնտեսությունները ոչնչացրեցին Արարատյան դաշտի ստորգետնյա աղբյուրները: Մեծ հարց է, թե արդյոք կվերականգնվի ջրային փխրուն այդ էկոհամակարգը: Եւ արդեն հիմա հողատերերը փորձում են իրենց խնդիրները լուծել հարեւան մարզերի հաշվին, որտեղ նույնպես ջրի հարցը լուրջ է, օրինակ, Քաղցրաշենի ծրագրի դեպքում:

Էներգետիկան, թեպետ այն ոլորտն է, որը պոտենցիալ ջրօգտագործողների ցանկում վերջինն է, այնուամենայնիվ, ջուր է վերցնում մեծ ու փոքր ՀԷԿ-երի խողովակների մեջ՝ թողնելով չորացած գետեր:

Սեւանա լիճն առանձին պատմություն է, որտեղ խնդիրները փոխարինում են միմյանց՝ ջրբացթողումների խնդիր, շինությունների խնդիր, ափերի մաքրման խնդիր, պոլիէթիլային աղբի խնդիր, լճում ձկնային տնտեսությունների խնդիր, բաց հանքերի խնդիր եւ այլն:

Եւ մենք հարց ենք տալիս՝ կարող է՝ ջուրն իսկապես հիշողություն ունի եւ ինչ-որ անպատեհ ժամի հրաժեշտ կտա մեզ: Այդ ժամանակ մենք կնշենք Ջրի օրը լավ, բայց ուշացած հիշողություններով:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

12:21 Մարտ 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news