Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ

Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ

ԷկոԼուր

Արարատյան դաշտում նկատվում է բացառիկ երևույթ, որն ըստ մեր դիտարկումների՝ արխիվում տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատած, չի գրանցվել վերջին 100 տարիների ընթացքում: Տաք օդային հոսանքների և երկրի մակերևույթի սառը օդի շփումից կրկին առաջացել է մառախուղ, որը թույլ չի տալիս արեգակնային էներգիայի ներհոսքը դեպի Արարատյան գոգավորություն, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը ցերեկը չի բարձրանում:

Մինչդեռ կանխատեսված տաք օդային զանգվածների ներթափանցման արդյունքում փետրվարի 25-ի ցերեկը Բագրատաշենում օդի ջերմաստիճանը հասել է +20, Իջևանում և Կապանում՝ +17, բոլոր լեռնային մարզերում՝ 0…+5, նույնիսկ Աշոցքում գրանցվել է դրական ջերմաստիճան՝ +1, Երևանի բարձրադիր գոտում՝ մինչև +5: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

11:32 Փետրվար 27, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news