Տարեկան երկրագնդի վրայից անհետանում է մոտ 12 միլիոն հեկտար անտառ. փարիզյան համաժողովի ուշադրության կենտրոնում անտառներն ու հողերն են

Տարեկան երկրագնդի վրայից անհետանում է մոտ 12 միլիոն հեկտար անտառ. փարիզյան համաժողովի ուշադրության կենտրոնում անտառներն ու հողերն են

ԷկոԼուր

ՄԱԿ-ի համաձայն` տարեկան երկրագնդի վրայից անհետանում է մոտ 12 միլիոն հեկտար անտառ: Այս կորստի արդյունքում լրացուցիչ մթնոլորտ է արտանետվում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների 11 տոկոսը:

Կլիմայի փոփոխության և աղքատության դեմ պայքարում անտառների և հողերի նշանակությունը քննարկվել է Փարիզում անցկացվող ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի համաժողովի շրջանակներում: Նշվել է, որ գյուղատնտեսության և անտառների հետ կապված գործունեության վրա է ընկնում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների մեկ քառորդը: Այդ արտանետումների կեսը կապված է անտառհատումների և անտառների դեգրադացիայի հետ, տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

«Անտառներով հարուստ երկրները, համագործակցելով այլ երկրների հետ, նրանց կառավարությունների, մասնավոր սեկտորի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, խոստացել են մոտակա մի քանի տասնամյակների ընթացքում ակտիվացնել միջազգային ջանքերն անտառհատումների և անտառների դեգրադացիայի գործընթացների կանխարգելման համար», - իր ելույթում հայտարարել է Պերույի էկոլոգիայի նախարար Մանուել Պուլգար-Վիդալը:

Անտառները ծածկում են երկրագնդի ցամաքային մակերեսի գրեթե 31 տոկոսը և զբաղեցնում են գրեթե 4 միլիարդ հեկտար տարածք: Անտառներն առանցքային դեր ունեն ածխածնային նյութափոխանակության գործընթացում ցամաքային էկոհամակարգերի եւ մթնոլորտի միջև և մեծ ներդրում ունեն աղքատության ծավալների կրճատման մեջ: Անտառները եկամտի աղբյուր են մոտ 1 միլիարդ մարդու համար: Աշխարհում քաղցրահամ ջրի երեք քառորդը առաջանում է անտառային տարածքներում: Բացի այդ, անտառները խոչընդոտում են սողանքների և հողի էրոզիայի առաջացմանը: Անտառների ոչնչացումը երկրագնդի վրա անտառհատումների, անտառների դեգրադացիայի և հրդեհների արդյունքում մտահոգություն է առաջացնում ողջ միջազգային հանրության համար:

16:40 Դեկտեմբեր 03, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news