Կանաչ Կլիմայի Հիմնադրամը Հայաստանին 20 միլիոն դոլար է տալիս շենքերի էներգաարդյունավետության բարձրացման համար

Կանաչ Կլիմայի Հիմնադրամը Հայաստանին  20 միլիոն դոլար է տալիս  շենքերի էներգաարդյունավետության բարձրացման համար

ԷկոԼուր

Հայաստանը 20 մլն դոլարի դրամաշնորհ կստանա Կանաչ Կլիմայի Հիմնադրամից՝ էներգախնայողության ոլորտի զարգացման համար։ Այսպիսի որոշում է կայացվել Հիմնադրամի՝ Հարավային Կորեայի Սոնգդո քաղաքում տեղի ունեցած համաժողովում։ Հայաստանը ԱՊՀ առաջին երկիրն է, որը նման ֆինանսավորում է ստանում։

Նախագիծը մշակվել և ներկայացվել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (UNDP) կողմից: Այն առաջինն է Կենտրոնական և Արևելյան Եվրոպայից, որը հաստատվում է խորհրդի կողմից։

Գումարը կուղղվի հանրային և մասնավոր շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանը։ Ծրագիրը կնպաստի էներգախնայողության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը։

Կանաչ Կլիմայի Հիմնադրամը «Կլիմայի փոփոխությունների մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի շրջանակներում ստեղծված հիմնադրամ է, որի նպատակն է աջակցել զարգացող երկրներին՝ պայքարելու կլիմայական փոփոխությունների դեմ: Հիմնադրամը հաշվետու է ՄԱԿ-ին: Այն ստեղծվել է 194 երկրների մասնակցությամբ։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքից:

17:32 Հուլիս 12, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news