Բնապահպանության նախարար` 2015 թ-ի ամենամեծ ձեռքբերումը INDC փաստաթուղթն է

Բնապահպանության նախարար` 2015 թ-ի ամենամեծ ձեռքբերումը INDC փաստաթուղթն է

 ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության 2015 թվականի ամենամեծ ձեռքբերումը նախարար Արամայիս Գրիգորյանը համարում է կլիմայի փոփոխության վերաբերյալ Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով նախատեսած ներդրումների» (INDC) փաստաթուղթը:

 Հիշեցնենք, որ այս տարվա դեկտեմբերին Հայաստանը իր INDC-ն ներկայացրեց Փարիզում կայացած ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 21-րդ համաժողովին: Այս փաստաթղթով Հայաստանը պարտավորվել է 35 տարվա ընթացքում սահմանափակել ջերմոցային գազերի արտանետումները 633 միլիոն տոննայի սահմաններում:

 «Մեզ համար շատ կարևոր էր, որ մենք կարողացանք ներկայացնել մեր ազգային ծրագիրը՝ կապված կլիմայի փոփոխության հետ: Սա խնդիր է աշխարհի մակարդակով, և մենք փորձում ենք մասնակից լինել այն կարևոր ծրագրին, որը իրականացվում է այսօր աշխարհում՝ մեղմել գլոբալ տաքացումը», - ասաց Արամայիս Գրիգորյանը:

 Փարիզում որոշվել է զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի (1850թ) ջերմաստիճանի նկատմամբ  2 աստիճանից ցածր մակարդակում` միաժամանակ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը:

Դեկտեմբեր 25, 2015 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր