Մինչ 2030 թվականը կլիմայի փոփոխությունը կխլի տարեկան 250 հազար մարդու կյանք

Մինչ 2030 թվականը կլիմայի փոփոխությունը կխլի տարեկան 250 հազար մարդու կյանք

ԷկոԼուր

Մինչ 2030 թվականը կլիմայի փոփոխությունը կխլի տարեկան 250 հազար մարդու կյանք: Մահացության հիմնական պատճառները կդառնան մալարիան, դիարեան, ջերմային հարվածներն ու թերսնումը: Այս տվյալները հնչեցվել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության Փարիզում անցկացված կոնֆերանսի ժամանակ՝ նվիրված առողջության վրա կլիմայի փոփոխության ազդեցությանը: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի պաշտոնական կայքը:

Տաքացումը և խոնավության բարձրացումը կհանգեցնեն հիվանդություններ փոխանցող միջատների տարածմանը: Երաշտներից, ջրհեղեղներից, անոմալ շոգից կտուժի բերքը, հետևաբար, կավելանա քաղցած մարդկանց թիվը: Կավելանա օդի աղտոտվածությունը, կձգձգվի բույսերի ծաղկման շրջանը, իսկ արդյունքում կավելանա ասթմայով և ծաղկափոշու ալերգիայով տառապողների թիվը:

Ջրհեղեղների և եղանակի տաքացման հետևանքով ջրային աղբյուրների աղտոտման արդյունքում կտարածվեն ջրի աղտոտվածությամբ պայմանավորված հիվանդությունները:

2015 թվականին Փարիզում ընդունված կլիմայի վերաբերյալ համաձայնագիրը նախատեսում է կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ուղղված միջոցառումներ, այդ թվում՝ ուղղված բնակչության առողջության պահպանմանը կլիմայի փոփոխության առավել լուրջ հետևանքներից:

Լուսանկարը՝ ecology.unian.net

15:21 Օգոստոս 11, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news