Փարիզում կայանալիք կլիմայի փոփոխության СОР 21 համաժողովին Հայաստանի դիրքորոշումը կներկայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

Փարիզում կայանալիք կլիմայի փոփոխության СОР 21 համաժողովին Հայաստանի դիրքորոշումը կներկայացնի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը

ԷկոԼուր

Փարիզում կայանալիք կլիմայի փոփոխության СОР 21 համաժողովը նոյեմբերի 30-ին կընդունի գործնականում բոլոր համաշխարհային առաջնորդներին: ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների պատվիրակությունները  կներկայացվեն նախագահների, վարչապետների, փոխնախագահների մակարդակով, ավելի քան 140 պատվիրակություն: Բացի պաշտոնյաներից, Փարիզում նաեւ կլինեն քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: «Խազեր» էկոլոգամշակութային ՀԿ-ն ԷկոԼուրին ներկայացրեց Փարիզի համաժողովի կազմակերպիչների առաջին հաղորդագրությունը, որտեղ ներկայացված է խոսնակների  ցանկը, ովքեր ներկայացնելու են իրենց երկրների պաշտոնական դիրքորոշումը: Ենթադրվում է նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը նոյեմբերի 30-ի առավոտվա սեսիայում: Այդ սեսիայի օրակարգում նշված են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ այլ առաջնորդների ելույթներ:

14:38 Նոյեմբեր 27, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news