Ուժեղ կարկուտից տուժել է Արմավիրի 21 համայնք

Ուժեղ կարկուտից տուժել է Արմավիրի 21 համայնք

ԷկոԼուր

Նախորդ շաբաթ հակակարկտային կայանքներից արձակվել է մոտ 69.000 կրակոց: Այս մասին հուլիսի 11-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ ասել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը: Նա նշել է, որ չնայած դրան հուլիսի 10-ին տեղացած առատ անձրևն ու կարկուտը բազմաթիվ վնասներ են հասցրել հատկապես Արագածոտնի և Արմավիրի մարզերում: Գրանցվել է չորրորդ (ամենաբարձր) կարգի կարկտային պրոցես: Արմավիրի մարզում տուժել է 21 համայնք, որոնցից 15-ը չպաշտպանվող գոտում է եղել: Տնօրենի փոխանցմամբ՝ բազմաթիվ շենք-շինություններ տուժել են նաև ուժգին քամիներից, որոնց հասցրած վնասի չափը ճշտվում է:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքից:

15:44 Հուլիս 11, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news