ԷկոԼուր
Հայաստանն այս տարի 10-րդ անգամ կմիանա «Մոլորակի ժամ» համաշխարհային բնապահպանական արշավին:
«Մոլորակի ժամ» արշավը մեկնարկել է 2007 թվականին՝ Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ մեկ ժամով անջատել էին լույսերը հանուն մոլորակի բնապահպանական խնդիրների բարձրաձայնման և կլիմայի փոփոխության կանխման:
Հայաստանում «Մոլորակի ժամ 2018»-ը կանցկացվի մարտի 24-ին` ժամը 20։30-21։30-ը: Մեկ ժամով կանջատվի մայրաքաղաքի և հանրապետության մի շարք այլ քաղաքների գլխավոր փողոցների լուսավորությունը:
Ինչպես տեղեկացնում է WWF-Հայաստանը, արշավի այս տարվա գլխավոր թեման է կենսաբազմազանության պահպանությունը և մարդկանց հետևանքով կենսաբազմազանությանը պատճառված վնասների կանխումը։
«Մոլորակի ժամ»-ն աշխարհի ամենամեծ բնապահպանական միջոցառումն է, անցկացվում է Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից: Այս տարի միջոցառմանը միացել է շուրջ 180 երկիր։
Մարտ 23, 2018 at 19:28