Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում ոչ կոմֆորտային եւ վտանգավոր օրերի թիվն աճել է 5 անգամ

Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում ոչ կոմֆորտային եւ վտանգավոր օրերի թիվն աճել է 5 անգամ

ԷկոԼուր

Հայաստանում վերջին 25 տարիների ընթացքում ոչ կոմֆորտային եւ վտանգավոր օրերի թիվը 60-ից հասել է 334-ի:

2015թ.  միջին տարեկան ջերմաստիճանը Հայաստանում նորմայից (5.50C) 1.50 C բարձր է եղել, իսկ տեղումների քանակը նորմայից (592մմ)  ավելի էր 29  մմ /կազմել է 621  մմ/: Այս մասին Օդերեւութաբանության համաշխարհային օրվան նվիրված հանդիսավոր արարողության ժամանակ հայտնեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանը:

«Հայաստանում, ըստ մեր գնահատականների, սկսած 1929 թվականից մինչև 2010 թվականը, ջերմաստիճանը 1961-1990 թթ. նորմայից (5.50 C) բարձր էր 1.030 C-ով: Մինչև 2014 թվականն այն դարձավ 1.140 C, իսկ ահա 2015 թվականին այն հասել է 1.220C-ի, ինչը 0.330C-ով բարձր է գլոբալ միջին ջերմաստիճանից և նպաստում է կլիմայական ռիսկերի ավելացմանը»,- ասաց Լեւոն Վաարդանյանը: Երևանում տաք ալիքների  ռեկորդային արժեքը դիտվել է 2015թ.  հուլիս-օգոստոսին`  3 դեպք, յուրաքանչյուրը 8-10  օր տևողությամբ:

2015 թվականը գլոբալ միջին ջերմաստիճանի առումով ռեկորդային է համարվում, քանի որ ջերմասիտիճանը 1⁰C-ով  գերազանցել է մինչարդյունաբերական ժամանակաշրջանի /1880-1899թթ./ միջին ջերմաստիճանը: Դրա հիմնական պատճառներն են` Էլ-Նինիո երևույթը (Խաղաղ օվկիանոսի վերին շերտերում բնական տատանումներ, որոնք կոչվում են Էլ Նինիո) և գլոբալ տաքացման մեջ մարդու գործունեության ազդեցությունը: 2015թ. ամենատաքն էր նաև օվկիանոսի   մակերևույթի ջերմաստիճանի առումով, այն ունեցել է ամենամեծ արժեքը, որը երբևէ դիտվել է:

 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

13:48 Մարտ 25, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news