Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ջրամբարներն ունեն 70%-ով ավելի լցվածություն

Նախորդ տարվա համեմատ Հայաստանի ջրամբարներն ունեն 70%-ով ավելի լցվածություն

ԷկոԼուր

Բացի Ազատի ջրամբարից, անցյալ տարվա համեմատ այս տարի Հայաստանի ջրամբարներն ունեն 70%-ով ավելի ջուր: Այս մասին ՀՀ արտակագ իրավիճակների նախարարությունում մարտի 21-ին կայացած ամենշաբաթյա խորհրդակցության ժամանակ հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանը:

Նշենք, որ, վերոշյալ ՊՈԱԿ-ի «ՀՀ գետերի 2016թ-ի գարնանային վարարումների տարրերի կանխատեսում» փաստաթղթի համաձայն, 2016թ-ին ՀՀ 5 խոշոր ջրամբարների  լցվածության վերաբերյալ նշվում է. «Հիմք ընդունելով այն, որ որպես կանոն ջրամբարներից ջրառն իրականացվում է հունիսի երկրորդ տասնօրյակից, ՀՀ 5 խոշոր ջրամբարների առավելագույն լցվածության համար կանխատեսվում է.

  • Ախուրյանի ջրամբարում 100% (525մլն մ3)
  • Ազատի ջրամբարում 100% (70 մլն մ3)
  • Մարմարիկի ջրամբարում 100% (24 մլն մ3)
  • Արփիլիճ ջրամբարում 80-85% (85-90 մլն մ3)
  • Ապարանի ջրամբարում 77-82% (70-75մլն մ3)»:
 

Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն «Հայաստանի երկամյա առաջընթացի առաջին զեկույցը ՄԱԿ ԿՓՇԿ-ին» ՄԱԶԾ-ԳԷՖ/00079327» ծրագրի շրջանակներում:

Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների  պաշտոնական դիրքորոշման հետ:

17:09 Մարտ 22, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news