ԷկոԼուր
Մարտի 30-ի նիստում գործադիրը թույլատրեց առանց մրցույթի վարձակալության իրավունքով տրամադրել 1250 հեկտար համայնքային հողեր ԱՄԷ-ում գրանցված «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ» ընկերությանը:
Կառավարության կայքում նշված է, որ տարածքները տրամադրվում են վերականգնվող էներգիայի (քամու) կիրառմամբ էլեկտրական էներգիայի արտադրության նպատակով անհրաժեշտ ուսումնասիրություններ իրականացնելու համար:
Հողատարածքները գտնվում են ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծաղկունք, Դդմաշեն, Զովաբեր համայնքների և Կոտայքի մարզի Մեղրաձոր, Հրազդան համայնքների վարչական սահմաններում:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշել է, որ նախարարության գնահատականներով նախատեսվող քամու կայանների հզորությունը կկազմի մոտ մինչև 150 մեգավատտ, իսկ ներդրումների ծավալը՝ 150 մլն դոլար: Վարչապետը հորդորել է նախարարին հետևողական լինել և ուշադրության կետրոնում պահել ծրագրի իրականացման ընթացքը:
Լուսանկարը` gov.am կայքից
Մարտ 30, 2017 at 19:22