2017թ-ին Հայաստանը կկազմակերպի Փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը

2017թ-ին Հայաստանը կկազմակերպի Փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը

ԷկոԼուր

2017թ-ին Հայաստանը կկազմակերպի Կլիմայի փոփոխության վերաբերյալ Փարիզյան համաձայնագրի վավերացման գործընթացը: Այս մասին նշված է ՀՀ կողմից վավերացված մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող` Հայաստանի Հանրապետության պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկում, որը գործադիրը հաստատեց սույն թվականի դեկտեմբերի 8-ին:
Վավերացումից հետո ՀՀ բնապահպանության և արտաքին գործերի նախարարությունները երկու տարվա ընթացքում պետք է մշակեն համաձայանգրից բխող հայեցակարգ, ծրագիր ու գործողությունների պլան: Նախատեսվում է նաև ՀՀ «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների /ներդրումների» փաստաթղթի վերաբերյալ կառավարության որոշման լրամշակում:

Երկրագնդի գլոբալ տաքացումը կանխելու նպատակով 2015թ-ի վերջին Փարիզում ընդունվեց նոր համաձայնագիր, որով որոշվեց զսպել մթնոլորտի գլոբալ միջին ջերմաստիճանի բարձրացումը նախաարդյունաբերական շրջանի /1850թ./ ջերմաստիճանի նկատմամբ 2 աստիճանից ցածր մակարդակում` միաժամանակ ձգտելով չգերազանցել 1.5 աստիճանը: Աշխարհի 189 պետություններ, այդ թվում Հայաստանը, Փարիզում ներկայացրել են Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների /ներդրումների» ծրագրեր՝ ջերմոցային գազերի արտանետումների կրճատման վերաբերյալ: Սակայն ոչ բոլոր երկներն են հասցրել վավերացնել այդ համաձայնագիրը, այդ թվում և Հայաստանը: Մինչև վավերացնելը Փարիզյան համաձայնագրի շուրջ բանակցություններին Հայաստանը կարող է մասնակցել դիտորդի դերում, բայց ձայնի իրավունք որոշումների կայացման հարցում առայժմ չի ունենա:

15:44 Դեկտեմբեր 15, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news