ԷկոԼուր
2014թ-ին ապօրինի անտառահատումների համար Տավուշի մարզի «Սևքարի անտառտնտեսություն»-ում 20-25 ակտ է կազմվել: Այս մասին ԷկոԼուրի հետ զրույցում ասաց «Սևքարի անտառտնտեսության» ավագ անտառապետ Մուշեղ Մադաթյանը: Նա նշեց, որ 90-ականների համեմատ ապօրինի հատումները նվազել են:
«Սևքարի անտառտնտեսության» տնօրեն Աշոտ Երիցյանը ասաց, որ իրենց հիմնական խնդիրը կապված է անտառպահպանության հետ, քանի որ սոցիալական վիճակը համայնքներում այդքան էլ լավ չէ:
«Սևքարի անտառտնտեսության» հատատեղիներում այս տարի օրենքով թույլատրված է 3300 խմ փայտանյութի հատում, ինչպես նաեւ անտառնտեսության մերձակա 13 համայնքների յուրաքանչուր ընտանիք անվճար կհատկացվի 8 խմ թափուկ:
Հարց է` արդյո՞ք ցրտաշունչ ձմռանը 8 խմ թափուկը կամ 3300 խմ փայտը կբավականացնեն` տաքացնելու 13 համայքների բնակիչներին, թե՞ նրանք նորից կմտնեն անտառ:
«Սևքարի անտառտնտեսություն»-ում անտառապահպանությունը իրականացնում են 23 անտապահներ, որոնցից յուրաքանչյուրին 21 հազար հեկտար տարածք ունեցող անտառտնտեսությունից հատկացված է 5000-7000 հեկտար տարածք:
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն կազմակերպում է հասարակության ներգրավվածությունն ապահովող և հանրային իրազեկությունը բարձրացնող միջոցառումների շարք, որոնք նպատակաուղղված են կլիմայի փոփոխության քաղաքականության ապագա ուղղությունների զարգացմանը և ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների փաստաթղթի մշակմանը:
Նյութը պատրաստել է «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն ՄԱԶԾ Կլիմայի փոփոխության ծրագրի շրջանակներում, պայմանագիր` ARM-002/2015: Սույն հրապարակման մեջ արտահայտած տեսակետները հեղինակային են և պարտադիր չէ, որ համընկնեն ՄԱԿ-ի` ներառյալ ՄԱԶԾ-ի կամ ՄԱԿ-ի անդամ պետությունների պաշտոնական դիրքորոշման հետ:
Մայիս 29, 2015 at 17:56