«Մոլորակի ժամը 2012»-ը Հայաստանում` մարտի 31-ին

«Մոլորակի ժամը 2012»-ը Հայաստանում` մարտի 31-ին

ԷկոԼուր

Հայաստանը նշում է «Մոլորակի ժամը 2012»-ը: Դա միջազգային ակցիա է, երբ մարդիկ տարբեր երկրներում անջատում են էլեկրտարան սարքավորումները, լույսեր: «Մոլորակի ժամ» համաշխարհային ակցիան առաջին անգամ մեկնարկել է 2007թ-ին Ավստրալիայի Սիդնեյ քաղաքում, որտեղ 2 միլիոն մարդ միաժամանակ անջատել էին իրենց լույսերը, որի հիմնական նպատակն էր` միավորել մարդկության ջանքերը կլիմայի փոփոխության դեմ մղվող պայքարում: Ժամանակի հետ «Մոլորակի ժամ» ակցիան մասնակցել ցանկացողների թիվն ամբողջ աշխարհում աճեց` հասնելով  1 միլիարդի: Հայաստանը հետ չի մնում համաշխարհային նախաձեռնություններից:

2012թ. Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը (WWF) ՀՀ բնապահպանության նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ համատեղ հերթական անգամ կազմակերպում են «Մոլորակի ժամ» ակցիան Հայաստանի երեք քաղաքներում` Երեւանում, Վանաձորում, Կապանում, որի նպատակն է միավորել հասարակությանը եւ բիզնես աշխարհին, կառավարությանը եւ համայնքներին` մեկ ժամով անջատելու լույսերը հանուն մեր մոլորակի կենսական պայմանների եւ ռեսուրսների պահպանման: 2012թ-ի մարտի 31-ին` տեղական ժամանակով 20:30-ից 21:30-ը, մեր քաղաքներում մեկ ժամով անջատվելու են խորհրդանիշ հանդիսացող շենքերի, հրապարակների եւ օբյեկտների արտաքին լուսավորությունն ու էլեկտրաէներգիան, ինչպես նաեւ պողոտաների ու փողոցների լուսավորությունը: Ով ցանկանում է մասնակցել այդ միջազգային ակցիային, պետք է անջատի բոլոր էլեկտրական սարքերը: Այդ ժամանակ հնարավոր կլինի տեսնել եւ համոզվել, թե ինչպես են մեր բնակիչներն արձագանքում միջազգային իրադարձություններին:

Մարտ 30, 2012 at 12:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր