Կլիմայի փոփոխության հետեւանքով Հայաստանում նվազում է գյուղատնտեսական արտադրանքը

Կլիմայի փոփոխության հետեւանքով Հայաստանում նվազում է գյուղատնտեսական արտադրանքը

ԷկոԼուր

2009-2010 թվականներին կլիմայական պայմանների և տնտեսական ճգնաժամի բացասական ազդեցության հետեւանքով Հայաստանի  գյուղատնտեսությունում  նվազել է համախառն արտադրանքը: Ինչպես նշված է «2012-2014 թթ. բույսերի պաշտպանության միջոցառումների ծրագում» 2009 թվականին գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը նախորդ տարվա համեմատությամբ նվազել է 0.1%-ով, իսկ 2010 թվականին` 13.5 %:

Կլիմայի փոփոխության ազդեցությունները Հայաստանում  բնորոշվում են խոցելի էկոհամակարգերով, կլիմայի չորայնությամբ, անապատացման գործընթացներով և հաճախակի նկատվող տարերային աղետներով:

Օդերևութաբանական դիտարկումների տվյալների ուսումնասիրությունների համաձայն`Հայաստանում վերջին 80 տարիների կտրվածքով դիտվել է տարեկան ջերմաստիճանի աճ 0.85 0C-ով և տեղումների նվազում 6%-ով:

Հայաստանում կլիմայի փոփոխության տարբեր սցենարներով կատարված  հաշվարկների համաձայն 2030, 2070, 2100 թվականների կտրվածքով կանխատեսվում է ջերմաստիճանի նշանակալի և անընդմեջ աճ, հատկապես գարնան ու ամռան ամիսներին: Գումարային գետային հոսքը մինչև 2030թ. կնվազի 6,7%-ով, մինչև 2070թ.` 14,4%-ով, մինչև 2100թ. 24,4%-ով (1961-2100թթ. համեմատ): Ջրային ռեսուրսների նվազեցումը անմիջականորեն կանդրադառնա գյուղատնտեսության վրա դրանով առաջացնելով պարենային ապահովվածության մակարդակի նվազում: Այս մասին նշված է «ՀՀ աղետների ռիսկերի նվազեցման ազգային ռազմավարության իրականացման գործողությունների ծրագրում»:

Մարտ 16, 2012 at 13:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր