Avaaz-ի հետ համատեղ միանանք Կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովի նախօրեին Փարիզում կայանալիք վիրտուալ բողոքի երթին

Avaaz-ի հետ համատեղ միանանք Կլիմայի փոփոխությանը նվիրված համաժողովի նախօրեին Փարիզում կայանալիք վիրտուալ բողոքի երթին

ԷկոԼուր

ԷկոԼուրը սկսում է նյութերի շարք` նվիրված  Փարիզում կայանալիք  կլիմայի փոփոխությանը նվիրված СОР21 համաժողովի նախապատրաստմանը, անցկացմանը եւ արդյունքներին: Համաժողովը մեկնարկում է նոյեմբերի 30-ին: Համաժողովին մտադիր են մասնակցել առաջնորդներ նաեւ այն երկրներից, որոնք ամենից շատ են ազդում կլիմայի փոփոխության վրա: Սպասվում է, որ առաջնորդները համաձայնության կգան կլիմայի փոփոխության  տեմպի զսպման հարցում` իրենց կողմից ընդունված ջերմոցային գազերի արտանետումների կրճատման, կլիմայի փոփոխությանը հարմարվելու եւ այն մեղմելու համար ստանձնած պարտավորությունների հաշվին:

Առաջին հաղորդագրությունն այն մասին է, որ Ֆրանսիայի կառավարությունը, պայմանավորված ահաբեկչական գործողություններով եւ անվտանգության մակարդակի բարձրացմամբ, չեղյալ է հայտարարել կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված ակտիվիստների երթը Փարիզի փողոցներով:

Avaaz web-միավորումը կազմակերպում է վիրտուալ երթ եւ կոչ է անում ամբողջ աշխարհին աջակցել Փարիզին: Երթի ենթադրվող երթուղում դրվելու են կոշիկներ, որպես երթին մասնակցող ոտքերի նշան:

«Եթե մենք միավորենք մեզ ուղարկված կոշիկների հազարավոր լուսանկարներ, ապա Avaaz-ը այդ պատկերները ցույց կտա Փարիզում եւ աշխարհին կպատմի, որ մենք` բոլորս, միասին ենք:

Մենք պետք է համոզվենք, որ մարդիկ խոսում են այդ մասին, եւ որ պետությունների առաջնորդները կլսեն մեզ: Մեզ զանգվածային բողոք է պետք աշխարհում 100 տոկոսանոց էկոլոգիապես մաքուր էներիգիայի համար, որպեսզի ճնշում գործադրենք  դեմ երկրների վրա եւ աջակցենք առաջնորդներին: Եթե մենք սահմանն անցնենք, ապա դա կարող է նշանակել մարդկության գոյության ավարտը: Ով մեզ հետ է, ապա միացեք հետեւալ հղումով https://secure.avaaz.org/en/paris_virtual_march/?tjxfVgb»:

18:07 Նոյեմբեր 25, 2015


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news