FAO-ի գլխավոր տնօրեն՝ մոտ ապագայում ջրի դեֆիցիտի հետ կբախվի մոտ մեկ միլիարդ մարդ

FAO-ի գլխավոր տնօրեն՝ մոտ ապագայում ջրի դեֆիցիտի հետ կբախվի մոտ մեկ միլիարդ մարդ

ԷկոԼուր

Կլիմայի փոփոխությունն ամբողջ աշխարհում արդեն հանգեցնում է հիդրոլոգիական ռեժիմի խախտման: Վերջին գնահատականների համաձայն՝ մոտ ապագայում ջրի դեֆիցիտի հետ կբախվի աշխարհի չորային տարածքներում բնակվող մոտ մեկ միլիարդ մարդ: Այս հայտարարությամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության համաշխարհային կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Գրացիանու դա Սիլվան Պարենի եւ գյուղատնտեսության համաշխարհային ֆորումի ժամանակ:
FAO-ի գլխավոր տնօրենը կոչ է արել բոլոր պետություններին հասնել ջրային ռեսուրսների առավել ռացիոնալ օգտագործմանը, ինչպես նաև ապահովել ջրի հասանելիություն աղքատ ֆերմերային ընտանիքների համար:

«Այս ջանքերը չեն կանխի երաշտը, բայց կարող են օգնել կանխել դրա հետևանքով առաջացած սովը և սոցիալ-տնտեսական ճգնաժամը», - ասել է Գրացիանու դա Սիլվան:

ՄԱԿ-ի պաշտոնական կայքի համաձայն՝ ջրի աճող դեֆիցիտի հիմնական պատճառներից մեկը՝ նրա չափից ավելի օգտագործումն է գյուղատնտեսության մեջ: Ժամանակակից աշխարհում քաղցրահամ ջրերի ջրառի 70 տոկոսը բաժին է ընկնում հենց գյուղատնտեսությանը:

Լուսանկարը՝ www.7info.ru կայքի

14:50 Հունվար 31, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news