

Tert.am
Ավստրալիայի հարավ-արևմուտքում` Բիսբեն քաղաքում, ջրհեղեղի պատճառով իշխանությունը շտապ տարհանում է բնակիչներին: Տուժած շրջաններում աշխատում են երկու փրկարար ուղղաթիռներ, գրում է vesti.ru-ն:
Դաշնային իշխանությունը խոստացել է Քուինսլենդ և Նոր Հարավային Ուելս նահանգների բնակիչներին փոխհատուցել կրած վնասը:
Ավստրալիայի վարչապետ Ջուլիա Գիլլարդը հայտարարել է, որ յուրաքանչյուր մեծահասակի կփոխհատուցվի 1000, իսկ յուրաքանչյուր երեխայի` 400 դոլար:
Մի շարք շրջաններում արտակարգ իրավիճակ է հայտարարված:
Փետրվար 07, 2012 at 12:13
